«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀՌՑ–ն։
Նշվում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը։
Մարտի 26-ին ադրբեջանական APA-ն հոդված էր հրապարակել, որով քննադատում էր Սոլովյովի գործունեությունը, հաղորդումները։
«Россия-1» հեռուստաալիքով և իր Solovyov Life հեռուստաալիքով հեռուստալրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը բազմիցս ցույց է տվել հայամետ դիրքորոշում և կողմնակալ մոտեցում ադրբեջանա-հայկական հակամարտությանը։ Այս կողմնակալ մոտեցումը շարունակվեց նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հիմնովին լուծեց Ղարաբաղի հարցը 2020 թվականին։ 2022 թվականին Սոլովյովը Ղարաբաղի ռեժիմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանին, որը ներկայումս կալանքի տակ է գտնվում Բաքվում, ուղիղ եթերում նույնիսկ հրավիրել էր հարցազրույցի»,- մարտի 26-ին գրել է ադրբեջանական APA-ն։
Ադրբեջանցիներն այնուհետև Սոլովյովին մեղադրել են հակաադրբեջանական հայտարարություններ անելու մեջ ու պահանջել Կրեմլից նրա գորունեությաննն իրավական գնահատական տալ։
Այս հոդվածից ընդվածից ընդամենը 3 օր անց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակում է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում։
Հերթական փաստը, որ ՀՀ իշխանությունը կատարում է Ադրբեջանի իշխանության պատվերները։
Կարդացեք նաև՝ Սոլովյովից «վառված» ադրբեջանցիները հիսթերիայի մեջ են