Կիրակի, 26 Հուլիս, 2026

Սեփականության վերաբաժանման ուրվականը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,- այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Եթե իշխանությունները չեն կարողանում ցույց տալ հստակ տնտեսական կամ անվտանգության հիմքեր, ապա դա չի ընկալվում որպես հանրային շահի պաշտպանություն, այլ՝ որպես սեփականության վերահսկողության քաղաքական վերաբաշխում։

Երբ գործընթացը տեղի է ունենում օրենսդրական փոփոխություններով կամ գործադիր իշխանության նախաձեռնություններով՝ առանց փոխհամաձայնության սեփականատիրոջ հետ, ապա հնարավոր չէ տեղի ունեցածի խորքում չտեսնել քաղաքական մոտիվ կամ «կուլակաթափության» ականջներ:

Այս պնդումը գրեթե միանշանակ է, մանավանդ, երբ դիտարկում ենք համատեքստը:

Իսկ գլոբալ համատեքստում Սամվել Կարապետյանի դեմ շինծու մեղադրանքն է, «Տաշիր Պիցցայի» կետերի փակումը:

Փաշինյանի իշխանության հերթական «բեսպրեդելը» ունենալու է ցավալի հետևանքներ.

Առաջանալու են ներդրումային մեծ ռիսկեր. փողը փախչում է այն երկրներից, որտեղ պետությունը միջամտում է բիզնեսին՝ քաղաքական ենթատեքստով։

Կարող է առաջանալ փոխհատուցման պահանջ, ներառյալ՝ միջազգային արբիտրաժային դատավարություններ։

Էլ չեմ խոսում սոցիալական լարվածության մասին, որովհետև սեփականության վերաբաշխումը կամ բիզնեսների փակումը, որպես կանոն, ուղեկցվում է աշխատատեղերի փակմամբ:

Ոմանք թող շարունակեն հավատալ Քաջ Նազարի հեքիաթներին, թե ՀԷՑ-ը վերադարձվում է ժողովրդին…»։