Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Սերիալների դերասանուհի Ադրինեն Հայաստանը կներկայացնի «Միսս Աշխարհ» մրցույթում

Մայիսի 7-31-ը Հնդկաստանում կանցկացվի «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթը։

3 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը 130 երկրների շարքում կմասնակցի միջազգային մրցույթին։

Մեր երկիրը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի 19-ամյա Ադրինե Աճեմյանը։

Նա խաղում է հեռուստասերիալներում, սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում։

Ադրինեն 12 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով, նաև երգում է։ Շատ կարևոր է, որ «Միսս Աշխարհ» մրցույթի մասնակիցն արտաքին գեղեցկությունից բացի, շնորհալի լինի, կարողանա ըստ արժանվույն ներկայացնել իր երկիրը։

Ադրինեին ընտրել է «Միսս Երևան փրոդաքշնը»։

Մանրամասները՝ տեսանյութում.