Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ. նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը (նկատի ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ խմբ.) ստիպված կլինի հեռանալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի: Ոչ ոք էլ հեռանալու մտադրություն չի ունենում»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը խոստացավ դա անել առանց ցնցումների և քրիստոնեական հանդուրժողականությամբ ու սիրով տոգորված ձևով։
Գործադիրի ղեկավարը նաև նշեց՝ իր կարծիքով վարչապետը պետք է անդրադառնա հանրային նշանակություն ունեցող այնպիսի հարցերի՝ արդյոք վարչապետը ռիլ նկարելու իրավունք ունի։ Փաշինյանը, մասնավորապես, նման կերպ արտահայտվեց՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չի վախենում, որ եկեղեցու հետ կապված իր քայլերին կտրվի քրեաիրավական գնահատական։
Լրագրողի դիտարկմանը, որ եկեղեցին և պետությունը տարանջատված ինստիտուտներ են, Փաշինյանը նշեց.
«Դրա համար ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը քաղաքացու ինստիտուտի հետ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի, Նոր Կտակարանի, աղոթքի ինստիտուտների հետ»։








