Այս իշխանությունը բացի տալուց, բացի հայկական շահը զիջելուց, բացի մեր պետությունը Թուրքիայի և Ադրբեջանի առաջ մատաղ անելուց որևէ բան չի արել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Է Էդուարդ Շարմազանովը։
«Որևէ մեկդ տեսե՞լ եք միջանցքից կամ հայկական ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներից հրաժարում։Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներ համար ունի «Իսկանդերի» նշանակություն. գալիս, ներսից պատերազմով, մահերով վախեցնում հայ ժողովրդին, հետո գնում, տարածքներ տալիս»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Վերջում Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեությունը քունուդադար չեն տալիս մե՛կ Իլհամ Ալևին և նրա սազանդարներին, մե՛կ Փաշինյանին և նրա հաճախորդներին։
«Նույնը կարող եմ ասել նաև ՀՀ երկրորդ նախագահի մասին, որը, եթե ակտիվանում է, նրան էլ են թիրախավորում, առաջին նախագահն էլ, եթե ակտիվանա, նրան էլ կթիրախավորեն»,- եզրափակեց Շարմազանովը։