Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է՝ չենք բանակցել, թե ինչ ենք տալու, այլ բանակցել ենք, թե ինչ ենք ստանալու». Էդուարդ Շարմազանով

28/10/2021
- Նորություններ, Տեղական

Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ այժմ ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Նա հետաքրքրվել էր՝ զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք ԱԽ նիստ տեղի է ունեցել՝ նման որոշում կայացնելուց առաջ։

Այս հարցադրումներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սյունիքում զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը:

Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել: Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը: Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր՝ հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու և իրոք Սյունիքում մենք ունենալու  էինք խնդիրներ: Ես ձեզ 100 անգամ ասել եմ՝ ինչի մենք ընդե՞ղ էինք կանգնած: Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած: Մենք եկել-հասել ենք, ցավոք սրտի, այդտեղ»,- նշել էր Ն. Փաշինյանը:

168.am–ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց՝ նրա ասածների մեջ որևէ տրամաբանություն չկա, ընդհակառակը, նա խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը հայկական շահին հակառակ, քանի որ հայտարարության մեջ գրված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ։

«Մարդը միանձնյա մի քանի կիլոմետր տվել է Ադրբեջանին, ինքը չէ՞ր ասում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», դե, այդ Հայաստանից ինքը մի քանի կիլոմետր նվիրել է Ադրբեջանին՝ հրամայելով հայկական զորքերին հետ քաշվել։ Ինքը կարող է շատ բան ասել, օրինակ, որ նման քայլի է դիմել, որպեսզի 25.000 մարդու կյանք փրկի, բայց համաձայն նոյեմբերի 9-ի իր ստորագրած հայտարարության, նման բան նախատեսված չի եղել։ Նիկոլը դեկտեմբերի 18-ին իրականացրել է հակապետական, հակահայկական գործողություն, որը դեմ է Հայաստանին ու հայկական շահերին և սպասարկում է բացառապես Ադրբեջանի շահերը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, որևէ բան չեն կարող փոխել՝ ստեղծված իրավիճակը չեն կարող փոխել հօգուտ հայկական շահի, քանի որ դրա գլխավոր խոչընդոտողը նա է։ Ավելին՝ նրա իշխանության մնալով ոչ միայն հնարավոր չի որևէ բան փոխել, այլև աստիճանաբար իրավիճակն ավելի է  վատթարանալու։

«Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք, որովհետև ունեցել ենք իր նման անգրագետ, Ադրբեջանին կառուցողական համարող ոչ բարով ղեկավար։ Կորուստների միակ պատճառն ինքն է, իր մեջ թող փնտրի։ Իսկ թե մենք ինչ ենք բանակցել, մեր բանակցությունների արդյունքը լավագույնս իր «կառուցողական» ընկեր Ալիևն է ներկայացրել, որը 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կառավարության նիստում ասում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է՝ մենք չենք բանակցել, թե ինչ ենք տալու, այլ բանակցել ենք, թե ինչ ենք ստանալու։ Մենք նախ և առաջ բանակցել ենք Արցախի կարգավիճակի շուրջ, որը գաղտնազերծել է ռուս համանախագահ Պոպովը, որը Նիկոլ Փաշինյանի նմանատիպ հայտարարություններին ապտակ տվեց և գաղտնազերծեց Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը։

Ըստ այդմ, մենք 5 շրջանների դեպքում ստանալու ենք միջանկյալ կարգավիճակ, Բերձորն ու Քարվաճառը մնալու են հայկական վերահսկողության տակ այնքան ժամանակ, մինչև Արցախը դե յուրե չի ճանաչվում։ Դրա մասին նաև խոսել է իր «կառուցողական» ընկեր Ալիևը, որը Քարվաճառ կատարած այցի ժամանակ նշել է, որ Բերձորն ու Քարվաճառը բանակցություններով չէին տրվելու Ադրբեջանին, մինչև հանրաքվե չլիներ, իսկ հանրաքվեն պետք է կայացնել 1988 թվականին Արցախում ապրող բնակչության համամասնությամբ, որտեղ ճնշող մեծամասնությունը հայեր էին»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն ինչի՞ շուրջ է բանակցել, ում 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հստակ ասել է, որ նրան ժառանգել են երկու հայկական պետություն, 12.000 քմ Արցախ, հետևաբար՝ պետք է մտածի, թե ինչ է փոխանցելու իրենից հետո։

Էդուարդ Շարմազանովի խոսքով, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չբարձրաձայնի, թե ի՞նչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ, որ Արցախի մեծ մասը կորսվեց, միևնույն է՝ իր համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել, հետևաբար՝ իմաստ չկա սպասել, թե նա կխոստովանի, որ պարտության պատճառն ինքն է։

«Ինքը մինչև Տիգրան Մեծ հասնելու է, բոլորը մեղավոր են, բացի իրենից, փաստերը խոսում են, կան հրապարակային փաստեր։ Այդ մարդը հոկտեմբերի 19-ին մեզ հետ հանդիպմանն ասել է՝ սեղանին դրված է «5+2», հենց այդ ժամանակ ես իրեն ասել եմ՝ կանգնեցրու պատերազմը, դիմի Պուտինին։ «5+2»-ի մեջ  Շուշին ու Հադրութը չեն մտնում, հետևաբար՝ ակնհայտ է, չէ՞, որ Շուշին ու Հադրութն ինքն է տվել։ Ես իրեն ուղիղ հարց եմ տվել, ասել եմ՝ ընկեր ջան, սեպտեմբերի 27-ից առ այսօր քեզ ի՞նչ է առաջարկվել, ասել է՝ բացառապես «լավրովյան պլան՝ 5+2»։ Ու մենք այսքանից հետո սպասում ենք, որ նա հարցերի նորմալ կապատասխանի։ Նա կասի՝ բոլորն են մեղավոր՝ ռուսական ցարը, Կարեն Դեմիրճյանը, Ռոբերտ Քոչարյանը, Տիգրան Մեծը, բայց ոչ ինքը։ Պատերազմի ժամանակ նրա հետ երկու հանդիպումն ինձ բավարար է եղել հասկանալու համար, որ այդ մարդը չի կարող լինել պետության ղեկավար, պատերազմի ժամանակ էլ, առավել ևս, գերագույն հրամանատար»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

168.am

Նախորդ գրառումը

«Հարց առողջապահության նախարարի աթոռային ֆոնդը սպառած տիկնոջը». Ռոբերտ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի նիստին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի նիստին

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական