Հայ-թուրքական հարաբերությունների մասին նորության դեպքում կհայտնեմ.այս պահին նորություն չկա, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հայ-թուրքական բանակցային գործընթացը կանգ է առել, ինչին Ռուբինյանը պատասխանեց. «Չէ՛, չի կանգնել, բայց նոր ասելիք չունեմ»:
Հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ խոսել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, Ռուբինյանը պատասխանեց՝ երկու օր առաջ:
ԱԺ փոխնախագահը միաժամանակ շեշտեց՝ իրենց իշխանությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին երբևիցե չի հայտարարել։
Դիտարկմանը, որ երբ Նիկոլ Փաշինյանը դեռ «Ելք» դաշինքի պատգամավոր էր, նման հարց էր բարձրացրել, Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց.
«Լսում է եղել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբեք չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Դրանից առաջ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ եղել է դրա վերաբերյալ լսում»։
Երբ լրագրողները պնդեցին, որ «Ելքը» դրա վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել ԱԺ, խորհրդարանի փոխխոսնակն ասաց.
«Կստուգենք, ես խոստանում եմ»։





