Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա. Ռուբեն Ռուբինյանը՝ հանրությանը մոտալուտ պատերազմով վախեցնելու մասին

25/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սպառնալիքն այն է, երբ ինչ-որ մեկը մյուսին ասում է՝ եթե դու չանես սա, ես կանեմ կամ չեմ անի սա, և դա քո համար վատ կլինի։ Համաձայնեք՝ երբ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե որդեգրի այն քաղաքականությունը, որն ընդդիմադիրները առաջարկում են, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Նախ մենք ասում ենք՝ այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որ այժմ վարում է, և եթե ընդդիմությունը գա իշխանության և սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ, նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով այս խաղաղության ամեն ինչը վերանայել, դա բերելու է ակնհայտ և 100 տոկոսանոց պատերազմի։

Ո՞րն է այստեղ սպառնալիքը, կամ ի՞նչն այստեղ պարզ չի։

Հաջորդը՝ ուղիղ մեկ տարի առաջ, երբ վարչապետ Փաշինյանը ասում էր՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, այդ նույն ընդդիմադիրները և մամուլն ասում էին՝ ո՞նց ես ասում, որ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, չէ՛, լինելու է պատերազմ։

Հաջորդը՝ 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանի գործունեության ամենամեծ մեղադրանքը ո՞րն էր. ասում էին՝ վարչապետ Փաշինյանը ինչո՞ւ չեկավ և բաց չներկայացրեց իրերի դրությունը, ռազմական հավասարակշռությունը և այն ուղղությունը, որով գնում է մեր երկիրը և պատերազմի ռիսկը։ Հիմա այդ նույն ասողներն ասում են՝ ինչի՞ է Փաշինյանը բացատրում, որ եթե Հայաստանը որդեգրի ընդդիմության առաջարկած քաղաքականությունը, դա բերելու է պատերազմի:

Հետևաբար խոսքը բացարձակապես ո՛չ շանտաժի, ո՛չ սպառնալիքի մասին չէ. խոսքը հետևյալի մասին է. հունիսի 7-ին մեր քաղաքացիները ունենալու են ընտրություն ոչ միայն կուսակցությունների միջև, այլ այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը: ՔՊ-ն առաջարկում է պահել այս խաղաղությունը, իսկ ընդդիմությունը՝ Քոչարյանի ուժը, Ռուսաստանցի օլիգարխի ուժը, բելառուսամետ օլիգարխի ուժը, առաջարկում են վերանայել այս խաղաղությունը։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրենք գան իշխանության և եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է՝ վերանայել, ռեվիզիայի ենթարկել այս խաղաղությունը իր բոլոր կոմպոնենտներով՝ խաղաղության պայմանագիրը, Վաշինգտոնյան հռչակագիրը, TRIPP-ի մասին համաձայնությունը, սահմանազատման կանոնակարգը, շարունակեն ղարաբաղյան հակամարտությունը, դա բերելու է պատերազմի»,- համոզմունք հայտնեց Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ վատ է, երբ Հայաստանը պարփակվում է իր 29 743 ք/կմ տրածքի մեջ, երբ ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ասում է՝ Դադիվանքը մերն է, Արարատը մերն է, դա նույնն է, ինչ վիճարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչելու պայմանավորվածությունը։

«Երբ նրանք ասում են որ TRIPP-ի մեջ պետք է ներառել նոր կողմերի, դա նույնն է, ինչ ասել, որ այն չի լինելու, որովհետև TRIPP-ըհայ-ամերիկյան բիզնես նախագիծ է։ Դու չես կարող պայմանավորվել, որ այսինչի հետ բիզնես նախագիծ ես անում, հետո, երբ որ գա իմպլեմենտացիայի փուլը, ասես՝ գիտես՝ ինչ կա, ևս հինգ կողմ ենք ներառելու, որոնց դու ատում ես, և որոնք ատում են քեզ, և որոնց հետ դու անհամատեղելի ես։ Կամ երբ Արծիկ Մինասյանն ինձ հետ բանավեճում ասում է՝ սահմանազատման սկզբունք չի կարող լինել Ալմաթայի հռչակագիրը, պետք է լինեն այլ տարրեր, այդ թվում՝ դեմոգրաֆիականը, դա նշանակում է վիճարկել Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Կամ երբ նույն Արծվիկ Մինասյանը ասում է, որ Խորհրդային Հայաստանի սահմանները անարդար սահմաններ են, նշանակում է՝ ասում է՝ ես այս սահմանների հետ համաձայն չեմ։

Հիմա, եթե իրենք անեն այն, ինչ իրենք հայտարարում են, այս խաղաղությունը չի լինի»,- նշեց Ռուբինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մանր շուստրիությունը» ավելի մեծ խաբեության մի բաղադրիչ էր. Հակոբ Բադալայան

Հաջորդ գրառումը

Սերդար Քըլըչի հետ խոսել եմ երկու օր առաջ. այս պահին նորություն չկա. Ռուբինյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Սերդար Քըլըչի հետ խոսել եմ երկու օր առաջ. այս պահին նորություն չկա. Ռուբինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական