Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սերգեյ Լավրովը Բալիում հոսպիտալացվել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն  առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց՝ Բալիում  «Մեծ 20-յակ»-ի խմբի գագաթնաժողովին ժամանելուց հետո, երկուշաբթի հայտնել են Ինդոնեզիայի իշխանությունները:

Ինդոնեզիայի կառավարության և առողջապահության ոլորտի երեք պաշտոնյաներ Associated Press-ին հայտնել են, որ ռուս դիվանագետը բուժվում է առողջարանային կղզում:

Նրանք հրաժարվել են ներկայանալ, քանի որ իրավասու են այդ հարցը հրապարակայնորեն քննարկելու:

Աղբյուրներից երկուսն ասել են, որ Լավրովը բուժվում է սրտի հիվանդության պատճառով:

Պաշտոնյաները հայտնել են, որ նրան տեղափոխել են նահանգի մայրաքաղաք Դենպասարի Սանգլա հիվանդանոց:

Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

Լավրովը Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը մասնակցելու է G-20 գագաթնաժողովին: