Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր. ՄԻՊ

08/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։

Ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ՝ Գավառի պետական համալսարանի, քոլեջների դասախոսներ և ուսանողներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և ավագ դպրոցի աշակերտներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք:

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։

Իր խոսքում Պաշտպանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած իրականացված քայլերին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։

«Այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում և միջավայրում առկա ճնշումներ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին, և որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր և ցավալի ազդեցություն։ Ցավոք, մենք հաճախ չենք նկատում այդ մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները։ Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստենք հանրային իրազեկության բարձրացմանը՝ ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Այս համատեքստում նման նախաձեռնությունները բացառիկ կարևորություն ունեն՝ խթանելով հանրային մտածողության փոփոխությունն ու մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդումը», – ասել է Պաշտպանը:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը՝ նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին:

Ֆիլմի դիտումից հետո տեղի է ունեցել թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը և «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ ՀԿ նախագահ Էլեոնորա Բեգոյանը։

Ամփոփելով իր խոսքը՝ Պաշտպանը շեշտել է, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն խնդրի շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, այլև հասարակության մեջ հարգանքի, հավասարության և համերաշխության միջավայր ձևավորելու առումով։

Պանելային քննարկմանը հետևել է նաև ոլորտին առնչվող հարցուպատասխան:

Միջոցառումը կազմակերպվել է «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Կողմերն անդրադարձել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների։ Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին՝ կապված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության, ենթակառուցվածքների զարգացման ու հասարակական տրանսպորտի մատչելիության հետ։

Պաշտպանը կարևորել է նման ձևաչափի քննարկումների շարունակական բնույթը՝ ընդգծելով, որ համատեղ և համակարգված աշխատանքը հնարավորություն կտա հետևողականորեն կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանին ասել եմ, որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Ի՞նչ ունեցանք վերջնաարդյունքում. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ ունեցանք վերջնաարդյունքում. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական