Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից». Ռուբեն Կարապետյան

01/05/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիվանագետ, պատմաբան, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է.

Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին. Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության դեպքում պարզ գործընթացներ չեն, ինչպես աշխարհում շատ երկրների համար, այլ առնչվում են Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ծագման ու առաքելության, նրա անվտանգության ու հետագա գոյության հետ:

Այդ գործընթացների արագացումը բխում է առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո Հայկական բարձրավանդակում քայլ առ քայլ տարածքներ են զավթում ու փորձում են զրկել Հայոց պետականությունը ոչ միայն ՀԱՅԿԱԿԱՆ բարձրավանդակի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված, աշխարհագրորեն ու պատմականորեն ամրագրված անսակարկելի ԻՐԱՎՈՒՆՔ-ից, այլև ոչնչացնել հայ ժողովրդի ինքնության հենքային բաղադրիչները, պոկել մեզ մեր արմատներից, պատմական հիշողությունից, երազանքից ու տեսիլից:

Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Վերջինիս մեջ չկա Արցախը, չկան ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող գյուղերը, ռազմավարական դիրքերն ու բարձունքները, չկա Սյունիքը․․․

Կասկածից վեր է, որ Ադրբեջանի հետ գործընթացն ավարտելուց հետո, Թուրքիան պահանջելու է նույն գործընթացը Հայաստանից: Այդ մասին արդեն ակնարկ եղել է Անկարայից: Այս անգամ Թուրքիան պահանջելու է Երևանից ոչ թե 1921թ. Կարսի պայմանագրի պաշտոնական վերահաստատումը, այլ նոր «վերասահմանագծման» իրականացում:

Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հատուցման հարցը Թուրքիայի հետ, աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից Տավուշից սկսած շուտափույթ իրականացվող սահմանազատումը օտարածին օրակարգ է և հակասում է ՀՀ պետական ու ազգային շահերին, սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան

Հաջորդ գրառումը

Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ. հա, երևի մեկն էլ ինքն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ. հա, երևի մեկն էլ ինքն է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական