Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա նպատակ ունի սլաքներն ուղղել Հայաստանի վրա և ագրեսիա նախապատրաստել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Խանդանյան

19/09/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողությամբ ցանկանում է ավարտին հասցնել էթնիկ զտման քաղաքականությունը։  Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված արտահերթ քննարկմանն ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Այս գործողությունը նաև սադրանք է ընդդեմ միջազգային հանրության և մեր կողմից այն ընկալմանը, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը քննարկեն Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային մեխանիզմի միջոցով։ Ադրբեջանը նաև հարձակվում է այս խոսույթի և այս օրակարգի վրա և ցանկանում է իր էթնիկ զտման քաղաքականությունը ավարտին հասցնել։ Սրա վկայությունն է այն, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներից հնչում են մտքեր, թե բնակչության համար կարող են մարդասիրական միջանցք բացվել, ինչը ակնհայտ է բոլորիս, որ ցեղասպանական գործողության տարրեր է պարունակում կամ այդպիսին է»,- ասաց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը չափազանց տարակուսելի է և անընդունելի է համարում այն, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում նշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցության մասին։

«Կարծում եմ,  սա նպատակ ունի սլաքներն ուղղել Հայաստանի վրա և ագրեսիա նախապատրաստել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եվ այս առնչությամբ ես կոչ կանեի մեր հանրությանը հանդարտություն պահպանել և չտրվել սադրանքներին, որովհետև երկրի ներսում ևս բազմաթիվ են սադրանքները, որոնք այս խոսույթին են ծառայում»,- ընդգծեց Խանդանյանը։

Խանդանյանը նաև տարակուսելի է համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդումը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղեկացվել է այս հարձակման մասին։

« Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, ի թիվս այն հարցերի, որոնք մենք ունեինք ռուս գործընկերների և ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո և անվտանգության երաշխավորը նրանք են, և եթե նրանք նախապես տեղեկացվել են, ապա ի՞նչ գործողություններ ձեռնարկել։ Այս հարցին հույս ունեմ, որ ռուս գործընկերները կտան պատասխան»,- նշեց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ տարակուսանք է հարուցում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը իր հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին է կոչ անում դադարեցնել լարվածությունը։

«Ո՞րն է Հայաստանի մասնակցությունը այստեղ։ Բոլորը գիտեն, որ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»,- շեշտեց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը անհրաժեշտ է համարում խորհրդարանական մակարդակում ակտիվ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, տարբեր խորհրդարանական հարթակների պատգամավորների հետ, որպեսզի և իրազեկվածությունը բարձրանա, և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը բարձրանա, և ԼՂ-ի դեմ ագրեսիան դադարեցվի։

Tert.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը Բաքվին առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը մարդկանց ստիպում է լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ հաճոյանալու համար իջեցնենք հոսանքի գինը. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Այն, ինչ որ նկարագրում եք, այլ անուն, քան փողերի լվացում, դժվար է գտնել. Փաշինայնը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին

25/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը մարդկանց ստիպում է լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական