Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ադրբեջանը մարդկանց ստիպում է լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք:

Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից:

Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով:

Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն: