Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սա խայտառակություն է Հայաստանի համար». Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ իր անդամներին թուրքերին արտահանձնելու մասին. Aurora news

25/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • 25.09.2022 14:05

«Սա խայտառակություն է Հայաստանի համար». Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ իր անդամներին թուրքերին արտահանձնելու մասին

 Հայաստանը խախտել է իր և միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամների։ Այս մասին ասվում է Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայության հայտարարության մեջ: 

Ինչպես հաղորդում է քրդական ANF գործակալությունը, հայտարարության մեջ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա: HPG-ն իր հայտարարության մեջ չի նշում նրանց ազգանունները՝ փոխարենն օգտագործում է նրանց «Լեհեն» և «Ալիշեր» կեղծանունները։ Նշվում է, որ վերջիններս «Հայաստանի հետ սահմանի շրջանում բախվել են հայկական պետության ուժերի հետ 2021 թվականի օգոստոսին, բացասական իրավիճակը կանխելու համար կշռադատված են գործել, սակայն նրանք ձերբակալվել են, կալանավորվել և նրանց մեղադրանքներ են առաջադրվել»: 

«Մեր ընկերները 2022թ. փետրվարի 23-ին կանգնել են Հայաստանի Վերաքննիչ դատարանի առջև, որը որոշում է կայացրել ազատ արձակել նրանց։ Միջազգային և հայկական օրենսդրության համաձայն՝ նրանք պետք է ազատ արձակվեին։ Փոխարենը նրանք առևանգվել և ձերբակալվել են Հայաստանի հաղտնի ծառայության կողմից։ Չնայած խոստացել էին նրանց ազատ արձակել նշված միջոցառումների ընդունումից հետո, սակայն նրանց Հայաստանից Թուրքիա են արտահանձնվել մոտ մեկ ամիս առաջ»,-ասվում է հայտարարության մեջ։ HPG-ն կոշտ որակում է տվել Հայաստանի որոշմանը: «Ցեղասպանության ձգտող Թուրքիային քուրդ հեղափոխականների այսկերպ փոխանցումը խայտառակություն է Հայաստանի համար: Այդ քուրդ հեղափոխականները պայքարում են իրենց ժողովրդի գոյության և ազատության համար ու ցավում բոլոր ճնշված ժողովուրդների համար»-հայտարարել է HPG-ն: 

Ըստ Հայաստանի դատական տեղեկատվության համակարգում՝ datalex.am հրապարակված տեղեկատվության, նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ՔԱԿ երկու անդամների ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:

Auroranews.am-ը փորձում է մեկնաբանություն ստանալ հայկական գերատեսչություններից:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Գեղամ Մանուկյանը ևս անդրադարձել են թեմային

Խաչատրյանը մասնավորապես գրել է.

«Քրդական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ հեղափոխականների, ովքեր զինյալ պայքար են մղում Թուրքիայի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Այն Թուրքիայի, որը հայերի դեմ ցեղասպանություն է գործել, 1993 թվականից արևմուտքից շրջափակել է Հայաստանը, միջազգային ատյաններում միշտ հակահայ քաղաականություն է իրականացրել, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին տրամադրել է բայրաքթարներ, զինվորական կոնսուլտանտներ, վարձկաններ, հետախուզական տվյալներ և որի գլխ․ շտաբը փաստացի ղեկավարել է Հայաստանի դեմ պատերազմը։ Իսկ այսօր Հայաստանի իշխանություններն այդ նույն թշնամի Թուրքիային են հանձնում քուրդ մարտիկներին։ Շատ բան չեմ կարող հրապարակային ասել, բայց 30 տարիների ընթացքում Թուրքերը բազմաթիվ անգամներ են պահանջել իրենց հանձնել ինչ ինչ պատճառներով Հայաստանում հայտնված քուրդ մարտիկներին ու միշտ մերժում են ստացել։ Այսօր, հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել։


1999-ին, հույն-թուրքական մերձեցման ժամանակ հույները թուրքերին հանձնեցին Օջալանին։ Հետո հասկացան, թե ինչ սխալ են գործել, թուրքերն ինչպես են իրենց խաբել։ Թավշյա իշխանությունները ոչ իրենց, ոչ ուրիշների սխալներից են ինչ որ բան սովորում։
Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին․․․»:

Գեղամ Մանուկյաննն էլ գրել է.

«Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաև Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ բազում մեր հայրենակիցներ փրկվել են նաև քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո առևանգվել և հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ և Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում»,- մասնավորապես գրել է Մանուկյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոյեմբերի 9-ի համաձայնագրում Ադրբեջան-Նախիջեւան երթուղու մասին ոչինչ չկա. Sputnik Արմենիա

Հաջորդ գրառումը

Օսկանյանի նպատակն այն է, որ այս կոնֆլիկտը չստանա լուծում, հավերժ շարունակվի, իրենք էլ անընդհատ փորձեն խաբել մեր ժողովրդին. քպ-ական պատգամավոր

Համանման Հոդվածներ

Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Օսկանյանի նպատակն այն է, որ այս կոնֆլիկտը չստանա լուծում, հավերժ շարունակվի, իրենք էլ անընդհատ փորձեն խաբել մեր ժողովրդին. քպ-ական պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական