Երևանի քաղաքապետարանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետևողականորեն շարունակում է ուսումնասիրել Երևան Սայաթ-Նովա 5 հասցեի շենքի տանիքում կատարվող շինարարական աշխատանքներին: Նա նշել է, որ երեկ կենտրոնի թաղապետարանը տեսանյութ էր տեղադրել, իբրև ապամոնտաժվում է այս ապօրինի մանսարդը։ «Փաստորեն, անգամ դա՛ էր խաբեություն, իսկ կատարվող գործողությունները միայն տեսախցիկի համար էին։
Այսօր արդեն իրականացվել են հիմնական շինարարական աշխատանքները և տեղադրվել պատուհաններ։
Սա կամքի բացակայություն չէ, որովհետև համոզված եմ, որ անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել սա։ Սա պաշտոնեական անգործություն է, որով համայնքին վնաս է պատճառվում։
Փաստորեն իշխանության գալու ձեր նպատակը ոչ թե ապօրինությունները վերականգնելն էր, այլ նոր ապօրինություններ հովանավորելը»,- տեղեկացնում է Խաժակյանը։