Կիրակի, 26 Հուլիս, 2026

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական նիստից պաշտպանները դուրս եկան ու հայտարարեցին, որ դատավորն ապօրինի որոշում է կայացրել։ Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորելու վճիռ է կայացվել։

Հիշենք Փաշինյանի ոչ վաղ անցյալում արած հայտարարությունը՝ «Կա՞ մի դատավոր, որը չենթարկվի վարչապետին»։

Իսկ այսօր նա վերահաստատեց, որ իր կառավարության յուրաքանչյուր անդամ ենթարկվում է իրեն ու միմիայն իր հրահանգներն է կատարում՝ հայտարարելով՝ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել»։