«Չնայած գյուղը տարհանվել էր, սակայն կային բնակիչներ, որոնք հրաժարվում էին լքել գյուղը, հետո իմացանք, որ ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել մի ընտանիքի։ Ամուսիններ էին։ Ադրբեջանցիներն ամուսիններին հրամայել են դուրս գալ տնից։ Հրաժարվել են։ Տեղում սպանել են։ Հետո սպանվածների որդին եկել է, որպեսզի ծնողներին տանի, չգիտեր, որ սպանված են, նրան էլ ադրբեջանցիները հենց մեքենայի մեջ են սպանել»։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, որ ի պաշտոնե պարտավոր են Արցախի անվտանգության երաշխավորը լինել, պաշտոնապես հայտարարել են, որ Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, սակայն իրենք ոչ մի կերպ չեն միջամտելու։ Այսինքն՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հանցակից են այս ցեղասպանությանը։
Հայկական ալիք | @hayaliq