Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սահմանազատումից հետո բնակիչների կյանքն ավելի է անվտանգ ու աշխույժ է դարձել. Նոյեմբերյանի համայնքապետ

29/07/2025
- Նորություններ, Տեղական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերում իրավիճակն ավելի անվտանգ է։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ 

«Եթե նախկինում մեր համայնքների բնակիչների, ինչպես նաև այստեղով տեղաշարժվողների ուղղությամբ կրակելու հավանականությունը մեծ էր, ապա այժմ իրադրությունը փոխվել է, որովհետև արդեն կա սահմանային գոտի, որը երկուստեք համաձայնության արդյունքում վերահսկվում է սահմանապահների, այլ ոչ թե կանոնավոր բանակային ստորաբաժանումների կողմից։ Մեր տարածքները երբևէ այդքան անվտանգ չեն եղել, ինչպես հիմա»,- ասաց Աղաբաբյանը։

Նրա հավաստմամբ՝ Նոյեմբերյան համայնքում ու հարակից գյուղերում բնակիչների կյանքն ավելի է աշխուժացել, ինչին նպաստում են հաճախակի կազմակերպվող մեծ միջոցառումները։ 

«Այս տարի ևս Կողբում, ավանդույթի համաձայն, մեծ ոգևորությամբ նշեցինք Վարդավառի տոնակատարությունը։ Տարեց տարի շատ ավելի մեծ շուքով ու ավելի մեծ քանակի մարդկանցով, թե՛ տեղացիներ, թե՛ հյուրեր, նշում ենք սպասված միջոցառումը։ Վարդավառի տոնը միայն ջրոցին կամ ուրախ տրամադրությունը չեն, դա նաև մարդկանց համախմբելու հիմք է, մեր ինքնության առհավատչյան, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը պահպանելու խորհուրդը։ Մենք այնպես ենք համադրում բոլոր այս գործոնները, որ միջոցառումը դառնա խորհրդանշող իրադարձություն։ Ամեն տարի փորձում ենք նոր բան մատուցել ժողովրդին։ Նոյեմբերյան խոշորսցված համայնքը ներառում է 17 գյուղ, ուստի բոլոր բնակավայրերից կազմակերպում ենք բնակիչների մասնակցությունը, ովքեր արդեն ինտեգրվել են գործընթացին»,- ասաց Արսեն Աղաբաբյանը։

Նա հավելեց, որ երկու տարի առաջ մասնակիցների թիվը մոտ 10 հազար էր, իսկ այս տարի հաջողվեց հատել այդ սահմանը։ 

«Պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայությունը Կողբում արդեն իսկ մեծ իրադարձություն էր՝ ենթադրելով ավելի բարձր մակարդակ։ Թվում է, թե Նոյեմբերյանը բավականին հեռու է մայրաքաղաքից, սակայն այդ հանգամանքը չի խանգարում մեր հայրենակիցներին գալ և ակտիվորեն մասնակցել տոնակատարությանը։ Այն մշակույթը, որն առկա է այստեղ և մենք ամեն օր զարկ ենք տալիս դրա զարգացմանը, միանշանակ վկայում է մեր ինքնության մասին։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի խթանենք մշակութային կյանքը։ Բոլորովին վերջերս մեզ մոտ բացվեց արվեստի դպրոցը։ Արդեն իսկ գործում է Կողբի գեղարվեստի դպրոցը։ Սուբվենցիոն ծրագրերով մշակութային տների վերանորոգումն ինքնանպատակ չէ, քանզի առկա է մշակութային ռեսուրսը»,- ասաց խոշորացված համայնքի ղեկավարը։     

Նրա տեղեկացմամբ՝ 2006 թվականից Կողբի մշակութային տանը գործում է տիկնիկային թատրոն։ Աղաբաբյանի եղբայրը երևանաբնակ կողբեցիների հետ տարիներ առաջ պատվիրեց 23 տիկնիկներ ու նվիրեց մշակույթի տանը: Կառույցի տնօրեն Սասուն Մուրադյանը նույնպես պատրաստեց տիկնիկներ, որոնք մարմնավորում էին Թումանյանի հեքիաթների կերպարներին։ Թատրոնը հաճախ այցելում է մարզի դպրոցներ և մանկապարտեզներ՝ անվճար բեմադրելով հետաքրքիր ներկայացումներ։ Կողբն ու Նոյեմբերյանն ունեն նաև մեծ թատրոններ, որտեղ բեմադրվում են հայ և արտասահմանյան դրամատուրգիայի դասական հայտնի ներկայացումները։ 

«Միշտ դահլիճները լեփ-լեցուն են հանդիսականներով։ Ասում են, թե իբր ժողովուրդը թատերասեր չէ և չի հաճախում թատրոն, բայց իրականում կարող եք գալ մեզ մոտ և համոզվել հակառակում։ Անհրաժեշտ է ճիշտ մատուցել մշակույթը ժողովրդին և ստեղծել ամուր կապ։ Երբեմն մշակույթի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ դրանով պետք է ազգը ներկայանա աշխարհին: Սակայն դրանք այն արժեքներն են, որոնք պետք է միշտ լինեն առաջնային, գտնվեն ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Իմ մասին ասում են, որ «յոթ երգ գիտեմ, յոթն էլ մշակույթի մասին», բայց դրանից միայն ուրախանում եմ, որովհետև փորձում ենք մեր համայնքների կյանքն ամեն օր լուսավոր դարձնել։ Այդ գործում ինձ մեծապես օգնում են տարբեր համայնքների երիտասարդները, ովքեր ներկայանում են հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով, հետևաբար փորձում ենք դրանք կյանքի կոչել»,- նշեց մեր զրուցակիցը։

Աղաբաբյանի հավաստմամբ՝ համայնքից չբացակայելու, չհեռանալու նախադրյալներն արդեն ստեղծվել են։ Կողբ գյուղում թվային ստուդիա հիմնելու հավակնոտ ծրագիր է իրականացվել «Կողբ» հիմնադրամի ջանքերով։ Այսօր ստուդիայում կարելի է ուսանել գրաֆիկական դիզայն, լուսանկարչություն, եռաչափ մոդելավորում, աուդիո գրքերի ձայնագրություն։ Ուսանողների թիվը մոտ 300 է։ Նրանցից ոմանք ստուդիայի միջոցով արդեն ստանում են գրավիչ պատվերներ արտասահմանից։ Կողբում բացվել է նաև Թումո կենտրոնը՝ ընդգրկելով մոտ 1000 պատանիների։

«Մեր տարածաշրջանում հիմնական խնդիրներից մեկը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, ինչը, բնականաբար, կկանխի արտագաղթը։ Նախատեսում ենք Նոյեմբերյանում ստեղծել նաև պատկերասրահ։ Երբ ժամանակին ընկերներիս հետ Կողբի արվեստի շենքում բացեցինք պատկերասրահ, համոզվեցինք, որ տարածքն ուղղակի նեղ է, քանի որ արվեստի գործերն անհամեմատ շատ են։ Մեզ պատրաստվում են այցելել 10 արվեստագետներ՝ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի գլխավորությամբ։ Նրանք մասնակցելու են հերթական գիտաժողովին։ Շուրջ քսան տարի բնության գրկում կազմակերպում ենք նաև պլեներներ, որոնց հաջորդում են ցուցահանդեսները։ Արվեստագետները հաճույքով շփվում են մեր պատանիների՝ ապագա նկարիչների ու քանդակագործների հետ»,- մանրամասնեց Աղաբաբյանը։  

Քանի որ նկարիչները գիտաժողովներից ու պլեներներից հետո իրենց նկարներից մեկական օրինակ նվիրում են խոշորացված համայնքին, հետևաբար, արվեստի գործերը կուտակվել են, ինչն էլ դրդում է մտածել սեփական մեծ պատկերասրահ ունենալու մասին, ինչպիսիք գործում են մայրաքաղաքում։ 

Զրույցի ընթացքում Արսեն Աղաբաբյանն անդրադարձավ նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակին։ Նա նշեց, որ տարածաշրջանը բաժանված է երկու մասի։ Դեբեդի հովտում մարդիկ զբաղվում են այգեգործությամբ, իսկ վերևի հատվածում՝ գլխավորապես անասնապահությամբ։ 

«Մենք ունենք մոտ 160 հեկտար ձիթենու եզակի այգիներ, որոնք կան միայն մեր խոշորացված համայնքում։ Ուզում ենք, որ ձիթենին դառնա մեր բրենդներից մեկը։ Ոռոգման հարցը, ցավոք, միշտ չի հաջողվում լուծել, ինչը կապված է պոչամբարների հետ, որովհետև դրանք բացելուց հետո ոռոգման ջրի մատակարարումները ժամանակավորապես ընդհատվում են։ Այդուհանդերձ մտածում ենք լուծել խնդիրն ու շատացնել ինտենսիվ այգիների քանակը։ Այդ նպատակով Կարմիր գյուղի մոտ պետական միջոցներով կառուցվում է ջրամբար՝ 8-12 միլիոն խ/մ ծավալով։ Եթե ջուրը հասցնենք գյուղացուն, նա այլևս չի ունենա արտագաղթելու ցանկություն և տրամադրություն։ Մենք ընտրել ենք լույսը և գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Աղաբաբյանը։

Նա երախտագիտություն հայտնեց «Կողբ» հիմնադրամին, որի հետ համագործակցության արդյունքում իրականացվում են կենսական նշանակության ծրագրեր։ Նախատեսվում է մոտ ապագայում նշված հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կառուցել գերժամանակակից մարզադպրոց, որի նմանը չկա մյուս մարզերում։ Գործընթացը մեկնարկել է, և մարզիչներն արդեն վերապատրաստվում են Երևանում։ 

«Տարբեր մարզաձևերից աշխարհի առաջնություններին, ինչպես նաև երաժշտական փառատոններին մասնակցող մեր տարածաշրջանի ներկայացուցիչներին ֆինանսավորում է համայնքապետարանը։ Հաղթողներն արժանանում են լրացուցիչ պարգևատրումների։ Շատերն այսօր ուզում են մասնակցել տարբեր առարկաների օլիմպիադաներին, որովհետև գիտեն, որ «Կողբ» հիմնադրամի կողմից աշակերտներն ու ուսուցիչները ստանալու են մեկամյա կրթաթոշակ, որոշակի գումար փոխանցվելու է նաև նրանց դպրոցների ֆոնդին։ Երկիրը զարգացնելու համար պետք է ունենաս պետական մտածողություն և անվերապահորեն սիրես հայրենիքդ»,- եզրափակեց Արսեն Աղաբաբյանը։ 

Նախորդ գրառումը

Իշխանությունները վստահ են, որ Կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանի պլանը ուշ թե շուտ կատարվելու է. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը «Ֆրանկոֆոնյան խաղեր 2027»-ի ցանկում չկա. պատասխանատուն սպորտի «մեծ գիտակն» է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026
Նորություններ

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026
Նորություններ

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026
Նորություններ

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026
Հաջորդ գրառումը

Երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը «Ֆրանկոֆոնյան խաղեր 2027»-ի ցանկում չկա. պատասխանատուն սպորտի «մեծ գիտակն» է

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական