Նախորդ տարիների ընթացքում փորձեր եղել են Սահմանադրության նոր նախագծի հետ կապված հայեցակարգերի մշակման և այդ հայեցակարգերը, ըստ էության, մշակված են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ՝ Սահմանադրության նոր տեքստի մշակումը: Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են: Սահմանադրության նախագծի տեքստը պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները: Այն հանձնառությունը, որը ստացել ենք, միտված են նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները: Դրանից հետո արդեն, իհարկե, որոշում կկայացվի հանրաքվե իրականացնել»,-ասել է նա: