«Ժամանակի ընթացքում ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորությունները սպառվում են». Associated Press-ին հղումով` հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նա նաև սուր քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած խաղաղության ծրագիրը և կոչ արել իրատես լինել։ Նեբենզյան նաև ասել է, որ իրավիճակը, ամենայն հավանականությամբ, գնալով ավելի կլարվի։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող էր ավարտվել 2022 թվականին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ, սակայն Ուկրաինան չօգտվեց այս հնարավորությունից»,- ասել է նա։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նաև մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական ճգնաժամը 24 ժամվա ընթացքում լուծելու խոստումները։
«Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել մեկ օրում»,-ասել է նա։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հասնել ուկրաինական հակամարտության արագ կարգավորման, եթե հաղթի այս տարի նախագահական ընտրություններում։ Հունիսի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճում Թրամփը խոստացել է, որ վերընտրվելու դեպքում կկարողանա վերջ դնել հակամարտությանը։