Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս հաքերների հարձակումներ` ՀՀ նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների կայքերի վրա. «Ազատություն»

22/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների մի շարք կայքեր հաքերային հարձակման են ենթարկվել ռուսական հաքտիվիստների՝ հաքեր ակտիվիստների մեծ խմբերից մեկի՝ “Народная CyberАрмия”-ի՝ «Ժողովրդական կիբեր բանակի» կողմից։ DDoS հարձակումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, իսկ խմբի անդամներն իրենց մտադրության մասին նախօրոք հայտարարել էին Տելեգրամում։ «Ունեն այնտեղ հազարավոր հետևորդներ, մի քանի տելեգրամյան ալիքներ ունեն, որտեղ բավական բաց գրում են, թե ինչ են պատրաստվում անել, և շատ պարզ գրում են, որ հաջորդ թիրախը սա է, հաջորդ թիրախը նա է», – «Ազատության» հետ զրույցում ասաց թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը:

Կիբերհարձակումը տեղի է ունեցել հունիսի 14-15-ին, թիրախում Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, վարչապետի, նախագահի, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կայքերն են եղել, որոնք մի կարճ ժամանակահատված կա՛մ ընդհանրապես հասանելի չեն եղել, կա՛մ ծանր են աշխատել: Խմբի անդամները հարձակումից հետո սովորաբար ապացույցները ևս հրապարակում են տելեգրամյան խմբում, բացի այդ՝ հաքտիվիստների հետքերով գնացել է Արթուր Պապյանը և համոզվել, որ հարձակում իսկապես եղել է։

«Եվ այդ հարձակումները իրականում կարող է 10 րոպե, 5 րոպե տևած լինի, առհասարակ երբ կայքը անհասանելի է դառնում, բայց էականը այդ statement-ն է, այսինքն, եթե հաքերները հայտարարում են, որ «մենք կհարձակվենք», հետո իրականացնում են հարձակում, և եթե դա հաջողվում է թեկուզ 5 րոպեով, և եթե դա ինչ-որ պատահական հաքերային ակտիվիստներ են և կարողանում են մի ամբողջ պետության ենթակառուցված անհասանելի դարձնել, դա կարելի է համարել պետական ենթակառուցվածքների թուլության ապացույց», – ընդգծեց թվային անվտանգության մասնագետը:

Մի կողմից, Հայաստանում սովոր են նման հարձակումների՝ նախկինում հիմնականում ադրբեջանական հաքերային խմբերի պատճառով, և պետական կայքերն ունեն պաշտպանական հատուկ համակարգեր, մյուս կողմից՝ ցանկացած համակարգ էլ, ըստ Պապյանի, ունի խոցելի կողմեր, ինչն էլ հայտնաբերում են հաքերները։

«Առաջին անգամ է, որ կա մանիֆեստ, հստակ գործողություններ, որ պատճառաբանում են դա հենց կոնկրետ՝ հայ-ռուսական ու Հայաստան-Արևմուտք հարաբերություններ, այսինքն՝ այ այդպիսի մանիֆեստ՝ կոնկրետ այսպես պատճառաբանված, սա առաջին անգամ է», – ընդգծեց թվային անվտանգության մասնագետը:

Հարձակում կատարած խմբի ղեկավարներն իրենց ալիքում պատճառաբանել են այսպես. – «Հարձակումը սկսում ենք Հայաստանի ղեկավարության նկատմամբ Կրասնոդարի հայերի խնդրանքով, ինչի համար պատճառները բազմաթիվ են»։ Ապա մանրամասն թվարկում են դրանք՝ «Հայաստանի ղեկավարները հանձնել են Արցախը, ամեն ինչ արել, որ վատանան հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները, փորձում են ջերմացնել հայ-ամերիկյան հարաբերությունները», և այլն, այս ամենը թվարկելիս նաև հղում են արել Ռուսաստանի արտգործնախարարության կայքին՝ հիշեցնելով, որ Մոսկվան Երևանին բողոքի նոտա էր հղել հայաստանցի պաշտոնյաների Բուչա այցի առիթով։

Հիշեցրել են նաև որ Հայաստանի «չակերտավոր ժողովրդավար ղեկավարությունը» ոստիկանական ուժ է կիրառել Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցների նկատմամբ, վերջում եզրահանգել՝ այս ամենը պարզապես ստիպում է գնալ հարձակման։ Այնուամենայնիվ, հաքերային այս խումբն ուղիղ չի կապվում Ռուսաստանի իշխանությունների հետ, այն ակտիվիստների խումբ է։

«Ռուսաստանը շատ տոտալիտար պետություն է, այսինքն՝ այնտեղ մարդիկ նույնիսկ Ինստագրամ չեն կարողանում մտնել, ու եթե այնտեղ մի քանի հազար հոգանոց խումբ կա ու ակտիվ գործում է, դա ակնհայտ է, որ Ռուսաստանի թողտվությամբ, որովհետև եթե չուզենար, “лавочку прикрыли бы”:

Ռուսաստանում մի քանի հազար հոգանոց խումբ Տելեգրամում ունենալը, այդպես ազատ գործելը՝ դա նշանակում է, որոշակիորեն հովանավորություն վայելել, որովհետև ինքը, բնական է, որ Քրեական օրենսգրքով պատժելի արարք է», – նշեց Պապյանը: Եթե հայաստանյան կայքերի դեմ բացահայտ հարձակումն այս խմբի կողմից առաջին անգամ էր, ապա ռուսական “CyberАрмия”-ի հարձակումներին նախկինում բազմիցս ենթարկվել է Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինան, ինչպես նաև Էստոնիան և այլ երկրներ։ Մասնագետի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը հավելյալ ջանքեր պետք է գործադրի կիբերանվտանգությունն ապահովելու համար։

azatutyun.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ հայկական կողմին փոխանցված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. Գոռ Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է. Սամվել Շահրամանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է. Սամվել Շահրամանյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական