Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուս-հայկական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի Անկախության տոնի 33-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետին ուղղված ուղերձը.

«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ 

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։