Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում բնակվող ավելի քան 200 ընտանիքի խմելու ջրով են ապահովել . ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 200 ընտանիքների խմելու ջուր են տրամադրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Երկու օրվա ընթացքում խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները ԼՂ բնակիչներին մոտ 15 տոննա խմելու ջուր են մատակարարել:

Մինչև ջրակայանի վերանորոգման և վերականգնման աշխատանքների ավարտը և ԼՂ քաղաքներում, շրջաններում խողովակաշարերի կառուցումը, խաղաղապահ զորախմբի զինվորականներն ամեն օր ջուր կտրամադրի տեղի բնակիչներին:

«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է, Ստեփանակերտի տեղական ինքնակառավարման մարմինների դիմումով պայմանավորված, տեղի բնակչությանը խմելու ջրով ապահովել: Մինչ օրս մոտ 10 տոննա խմելու ջուր է տրվել տեղի բնակչությանը », – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը:

Բացի սա, ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը Մարտունու շրջանի արտեզյան ջրհորից ջրատարի անցկացման աշխատանքների ժամանակ, որով ջուր է հասցվելու Թաղավարդ և Կարմիր շուկա բնակավայերի բնակիչներին: