Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ռուսթավելի փողոցում վրաց ընդդիմադիրները բողոքի ցույց են անում. կհրապարակեն գործողությունների ծրագիրը

Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված։

Հանրահավաքը կազմակերպել են «Միասնություն-Ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։

Ակցիայի կապակցությամբ Ռուսթավելի պողոտայում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, տարածքում  տեղակայված են  մեծ թվով ոստիկաններ ու շտապօգնության մեքենաներ։

Հանրահավաքի ընթացքում կհրապարակվի ընդդիմադիր կուսակցությունների գործողությունների ծրագիրը։