Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանցի փորձագետ․ Հարավային Կովկասում իրավիճակը պայթունավտանգ է

11/09/2021
- Նորություններ, Տեղական

Հարավային Կովկասում իրավիճակը պայթունավտանգ է, մասշտաբային թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում, մասնավորապես՝ Թուրքիայի տարածքում, Նախիջեւանում, Լաչինի միջանցքի մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը։  

«Այս զորավարժությունները բավականին շատ նպատակներ ունեն եւ կարող են հեշտությամբ վերածվել տարածաշրջանում լարվածության եւ նոր զինված հակամարտության: Դատելով, թե ինչ զորավարժություններ են ընթանում, որքանով ես հասկանում եմ, նրանք իսկապես օպերացիա են նախապատրաստում ՝ Իրանի հետ սահմանին հարող տարածքի այդ հատվածը գրավելու համար: Թեհրանի համար սա «կարմիր գիծ» է, եւ նա պաշտոնապես հայտարարեց, որ եթե Ադրբեջանին Նախիջեւանի հետ հաղորդակցման կարիք լինի, ապա Իրանը պատրաստ է ապահովել իրանական տարածքում կառուցված բոլոր հաղորդակցությունները: Բացի այդ, Իրանի ԱԳՆ-ն պարզ տեքստով հայտարարեց, որ դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնձգություններին:                 

Այս զորավարժությունների ֆոնին Թեհրանը իր զորքերը կենտրոնացնում է հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանին՝ ամրապնդելով սահմանի այդ հատվածը: Միեւնույն ժամանակ, թվում է, թե  Իրանը պետք է դա աներ Աֆղանստանի ուղղությամբ: Այնուամենայնիվ, այս տարածաշրջանում տեղի է ունենում զորքերի կենտրոնացում եւ կոնտինգենտի ավելացում»-նշել է փորձագետը։

«Իրանցիները նույնպես չեն քնում, նրանք վերահսկում են լարված իրավիճակը, քանի որ դա կնպաստի Իրանի ադրբեջանաբնակ հատվածում անջատողական տրամադրությունների աճին, ինչը Թեհրանին իսկապես դուր չի գալիս»,-հավելել է Գեւորգյանը: 

Ինչ վերաբերում է ադրբեջանա-իրանական սահմանին կրակոցներին՝ փորձագետը հիշեցրեց, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել, քանի որ թմրանյութերի փոխադրման այդ ալիքը գոյություն ուներ առնվազն վերջին 30 տարիների ընթացքում: «Միգուցե սա նույն դրվագն է: Բայց սա միայն Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվությունն է, պետք է սպասել իրանական կողմի արձագանքին: Սա կարող է լինել բոլորովին այլ դրվագ, եւ Բաքվի տված մեկնաբանությունը կարող է ամբողջովին չհամապատասխանել իրականությանը»,-եզրափակել է Գեւորգյանը: 

Նախորդ գրառումը

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026
Նորություններ

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026
Նորություններ

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026
Միջազգային

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական