ՌԴ-ում այսօր առավոտյան անհայտ անձը փորձել է հրկիզել Նովոսիբիրսկի Լենինսկի և Կիրովսկի շրջանների զինկոմիսարիատը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
«Սեպտեմբերի 29-ին Մոսկվայի ժամանակով 6։25-ին Նովոսիբիրսկ քաղաքի Կիրովսկի և Լենինսկի շրջանների զինկոմիսարիատը հրկիզելու փորձ է արվել։ Մոլոտովի կոկտեյլներ են նետվել երկու պատուհանների մեջ, որն առաջացրել է հրդեհ 0,5 քմ մակերեսով արտաքին կողմից, որն օպերատիվ կերպով մարվել է»,- հայտարարել է Նովոսիբիրսկի մարզի զինվորական կոմիսար Եվգենի Կուդրյավցև
Հաղորդվում է նաև, որ կասկածյալը բերման է ենթարկվել։