Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Տեսանյութ. Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Խաչատուր Սուքիասյանի համար ադամանդ գողացող խմբավորման

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է մի խմբավորման, որը ադամանդներ էր գողանում «Ալռոսա»-ից և մատակարարում դրանք իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։

Կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ կասեցվել է այն անձանց խմբի գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել էին բարձրորակ չմշակված ադամանդներ ALROSA-ից՝ հետագայում Հայաստանում ապօրինի վաճառքի և մաքսանենգության նպատակով։

Ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշչենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշչենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանը և Արման Սահակյանը։ «Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել ADM Diamond LLC-ին, որի շահառուն հայ գործարար և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն  է», – հայտնել է նա։

Հանցագործությանը ներգրավված են եղել եղբայրներ՝ Հայաստանի քաղաքացիներ Ա.Ա. Բաղիկյանը և Ա.Ա. Բաղիկյանը, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ։

Տեսանյութը՝ այստեղ