Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ի՞նչ պետք է անել, եթե ճառագայթային ամպ մոտենա. խորհուրդ է տալիս մասնագետը

Հունիսի քսաներկուսին ՄԱԳԱՏԷ-ն /Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն/ հայտնել է, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չի ստացել։

Չի ստացել, իսկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստը հրավիրվել է հունիսի քսաներեքին։

Արտակարգ ու ճգնաժամային իրավիճակների կառավարման մասնագետ, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը բացատրում է.

Եթե ես համակարգեի մեր պետության ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման համակարգը․

Կառավարության անունից կդիմեի ՄԱԳԱՏԷ, ԵՎրամիություն, ՆԱՏՕ, ՀԱՊԿ, տարբեր երկրների հայտնելով մտահոգությունս, նույնիսկ խոր և կոնկրետ ցուցակով օգնության խնդրանքով, առաջին հերթին՝ Կալի յոդիտ։

 Լրատվամիջոցների և բլոգերների հետ ընդհանուր արտակարգ ցանցով կտարածեի մամլո տեղեկագիր։

 Իսկ, եթե հաստատվեր ճառագայթման վտանգը, ուղերձը հետևյալն է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՄՊ Է ՄՈՏԵՆՈՒՄ

Քամին ձեր տարածք է բերում ճառագայթային աղտոտվածության ամպ։ Հետևեք հետևյալ կանոններին՝ ձեր անվտանգությունը ապահովելու համար։

________________________________________

🏠Մնացե՛ք ներսում

• Անհապաղ մտե՛ք փակ տարածք՝ տան կամ շենքի ներս։

• Ամուր փակե՛ք բոլոր դռներն ու պատուհանները։

• Անջատե՛ք օդափոխության համակարգերը, օդորակիչները։

• Եթե պատուհաններից քամի է փչում, փակե՛ք դրանք կտորով կամ ինքնակպչուն ժապավենով։

________________________________________

🧍‍♂️Պահպանե՛ք փակ տարածքում գտնվելու կանոնները

• Հեռացե՛ք պատուհաններից ու դռներից։

• Եթե հնարավոր է, իջե՛ք շենքի ներքին հատված՝ միջանցք, նկուղ։

________________________________________

🧴Պաշտպանե՛ք ձեր մաշկը և շնչառական համակարգը

• Եթե դուրս գալն անխուսափելի է՝

🔹Հագե՛ք երկարաթև, փակ հագուստ

🔹Ծածկե՛ք բերանն ու քիթը խոնավ շորով կամ դիմակով

🔹Տուն վերադառնալիս հանե՛ք հագուստը դրսում, լվացեք մարմինը։

________________________________________

🍞Ինչ ուտել և խմել

• Մի՛ օգտագործեք բաց տարածքում պահված մթերք։

• Սննդամթերքն ընտրեք միայն փակ փաթեթավորմամբ։

• Խմե՛ք միայն փակ շշերով կամ ծորակից եկող ջուր։

• Մի՛ օգտագործեք ջուրը բաց ջրամբարներից, հորերից կամ անձրևաջրեր։

________________________________________

📻Լսե՛ք պաշտոնական տեղեկատվությունը

• Հետևե՛ք միայն արտակարգ ծառայությունների հաղորդագրություններին։

________________________________________

📦Պատրաստե՛ք անհրաժեշտ պարագաները

• Ջուր (յուրաքանչյուր անձի՝ առնվազն 2 լիտր օրական)

• Կանխավ պատրաստած սնունդ

• Դեղորայք, առաջին օգնության արկղիկ

• Ճառագայթային աղտոտման պարագայում՝ յոդ պարունակող պատրաստուկներ՝ պետական մարմինների ցուցումով

• Լապտեր, մարտկոցներ, կապի միջոցներ

________________________________________

☢️Հիշե՛ք՝ ՃԱՌԱԳԱՅԹԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ, ՉՈՒՆԻ ՀԱՄ, ՉՈՒՆԻ ՀՈՏ,

Բայց դրա ազդեցությունը շատ վտանգավոր է։

________________________________________