Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա հաղթել Ուկրաինայում։ Նա հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ։
Հունգարիայի նախագահն ընդգծել է Եվրոպայում խաղաղության կարևորությունը և հավելել, որ իր երկիրը աջակցում է Ուկրաինային։
«Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում, դա չի կարելի թույլ տալ։ Ի վերջո, տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի։ Ուկրաինան ներկայացրել է «խաղաղության բանաձեւ», և մենք աջակցում ենք դրան, մեր նպատակը խաղաղության հասնելն է»,- ասել է Հունգարիայի նախագահը։