Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանը առաջնահերթ ուշադրություն է դարձնում այս թեմային և շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել` ուղղված սահմանային վեճի կարգավորմանը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել: Մենք կարծում ենք, որ սահմանին կայուն դեէսկալացիա կարող է ապահովվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքների անհապաղ մեկնարկով` դրան հետևող սահմանազատմամբ: Ռուսաստանը հանդես է գալիս այս հարցի հնարավորինս շուտ լուծման օգտին»,- ասել է Բիկանտովը: