Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ռուսաստանը շարունակում է մնալ մեծ խնդիր»․ ՆԱՏՕ-ի երկրներն Էստոնիայում շարունակում են զորավարժությունները

20/05/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է սրված մնալ իսկ դրա ֆոնին անցկացվող զորավարժություններն էլ ավելի սպառնալից բնույթ են ստանում։

Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի՝ «Գարնանային փոթորիկ» անվամբ զորավարժությունները։ Զորավարժություններում ներգրավված են Հյուսիսատլանտյան դաշինքի շուրջ 7 հազար զինծառայողներ՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Դանիայի, Լեհաստանի, Էստոնիայի և Իտալիայի զինված ուժերից։ ՆԱՏՕ-ի առաջապահ զորքերի հրամանատար գնդապետ Փոլ Քլեյթոնը պարզաբանել է, որ զորավարժությունները կապված են «ռուսական սպառնալիքի» հետ։

«Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքը շարունակում է մնալ անվտանգության ամենամեծ խնդիրը ոչ միայն Էստոնիայի և Բալթյան մյուս երկրների ու Լեհաստանի համար, այլև՝ Արևելյան Եվրոպայի պետությունների», – ասել է Քլեյթոնը: Ըստ նրա, 2022-ին նախատեսվում է զորավարժություններում ներգրավված զինծառայողների թիվն ավելացնել:

«Գարնանային փոթորիկն» իրականացվում է Ռուսաստանի հետ սահմանի երկյանքով։ Ցամաքային ուժերին զուգահեռ գործում են նաև դաշինքի երկրների օդային ու ռազմածովային ուժերը:

Դեռևս մայիսի 8-ին ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 700 զինվոր դեսանտ է իջեցվել Էստոնիայում, նրանց հետ մեկտեղ՝ մարտական տեխնիկա ու սարքավորումներ։ Ինչպես նշվում է Էստոնիայի զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ՝ դեսանտը իջեցվել է գիշերը՝ հնարավորինս մոտ իրական մարտավարական իրավիճակին։ Զորավարժությունները ղեկավարում էր Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը:  ԱՄՆ զորքերի ժամանումը Էստոնիա իրականացվել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության՝ Swift Response-ի (Արագ արձագանքում) շրջանակներում, որը մեկնարկել էր մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 14-ին: Այս զորավարժությունների ընթացքում Էստոնիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ավելի քան 2500 զինծառայողներ «գործողություններ կատարեցին ճգնաժամի դեպքում հանրապետությունը պաշտպանելու համար»:

«Արագ արձագանքում» զորավարժությունները մաս են կազմում վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի անցկացրած ամենամեծ զորավարժության՝ Defender Europe-ի (Եվրոպայի պաշտպան)։ Դրանց մասնակցում է 26 երկրի 28 հազար զինծառայող։ Զորավարժությունները միաժամանակ անցկացվում են մեկ տասնյակից ավելի երկրներում՝ մեծ թվով ռազմական տեխնիկայի ներգրավմամբ։

Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի մեծ մասը կենտրոնացած է Սև ծովի և Բալթյան տարածաշրջաններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի վերջին նշել էր, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքին։

Մայիսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատրաստ է երկխոսության․ «Սա Ռուսաստանի համար մեր երկկողմ մոտեցման հիմքն է: Զսպում, պաշտպանություն և երկխոսություն», – ասել էր նա: Այնուամենայնիվ, գլխավոր քարտուղարն իր խոսքում շեշտել էր, որ Մոսկվան «շարունակում է ագրեսիվ վարք ցուցաբերել»:

Ի պատասխան դրա, Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ-ն անհիմն որակեցին ՆԱՏՕ-ի՝ Մոսկվային ուղղված մեղադրանքները:

Աղբյուրը՝ Gazeta.ru, Интернет-журнал “Военно-политическая аналитика” /https://vpoanalytics.com/

Արամ Խաչատրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր 4000 հրթիռ է արձակվել պետության ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Էրդողան․ Նաթանյահուն երբեք բարեկամ չի լինի Թուրքիայի համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հաջորդ գրառումը

Էրդողան․ Նաթանյահուն երբեք բարեկամ չի լինի Թուրքիայի համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական