Մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության պահանջով կհրավիրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու հարցը․ հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։
«ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պահանջում է այս շաբաթ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ «դատապարտելու» մեր դաշնակիցների և գործընկերների կողմից Ուկրաինայի պաշտպանական ուժերին զենքի մատակարարումը»,- թվիթերյան իր էջում գրել է Կիսլիցան։