Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսական բանակը շուտով կստանա հակառակորդի հետախուզության կապի միջոցների քողարկման համալիր

Ռուսական բանակը կստանա կապի միջոցների քողարկման առաջավոր միջոցներ։ Դրա փորձարկումը ավարտական փուլում է։

Խոսքը «Պավլին» համալիրի մասին է, որի շնորհիվ ընդունող եւ փոխանցող սարքերը կարելի է տանել օպերատորից ցանկացած հեռավորության վրա գտնվող տարածք, գրել է «Տեխկուլտը»։ Համալիրը նախատեսված է կապի տարբեր միջոցներով, անօդաչուների կառավարման բլոկներով աշխատելու համար։

Նշվել է, որ տարածությունը, որտեղ կարելի է տանել կապի սարքը, կարող է լինել «անսահմանափակ», իսկ «Պավլինի» կոմուտացիան կատարվում է օպտիկական մալուխով եւ, իհարկե, գաղտնագրմամբ։ Այսինքն՝ քողարկվում են ոչ միայն տվյալների փոխանցման սարքերը, այլեւ շտաբների, տարբեր հրամանատարական կետերի, դրոնների կառավարման դիրքերի գտնվելու վայրերը։