ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանի քանդակած «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:





