Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

07/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

​Սիրելի հայրենակիցներ,

​Դեկտեմբերի 7-ը՝ սգո, ողբերգության, մեր անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու օրն է։

​37 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի հյուսիսը ցնցվեց երկրաշարժից։ Արդյունաբերական հսկա Գյումրի քաղաքը, վայրկյանների ընթացքում, վերածվեց ավերակների։ Մայր հողն իր մեջ առավ հազարավոր գյումրեցիների, հազարավորներն էլ դարձան հաշմանդամ, զրկվեցին բնակարանից ու աշխատատեղից։ Ողբերգական այդ օրվանից մի ողջ կյանք է անցել, սակայն մեր ցավը չի մեղմվել, մեր վերքն արյունահոսում է ցայսօր։

​Երբ դուք առաջին անգամ ինձ վստահեցիք Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, ձեր ուղերձը մեկն էր՝ ուժերի գերլարումով, անկոտրում կամքով և ամենօրյա աշխատանքով դիմափոխել տառապանքից հյուծված քաղաքը։ Տարիների իմ աշխատանքը ձեր աչքի առջև է՝ սկսած ճանապարհաշինությունից, բնակարանային շինարարությունից, բնակարանների թափանցիկ բաշխումից մինչև պայքար անօթևանների իրական, ճշմարիտ թվի ներկայացում Հայաստանի կառավարությանը, նոր բնակարանաշինություն, մարզամշակութային, կրթական օջախների կառուցում և վերակառուցում։Իմ ղեկավարման տարիներին կառուցվել էր շուրջ 17.000 բնակարան, քաղաքն ազատվել է շուրջ 40.000 տնակից։

​Ավերված քաղաքից մինչև նրա վերածնունդը մենք եղել ենք միասին, ձեր կամքն է ձուլվել իմ կամքին։

​Այսօր Գյումրին կրկին անտեսված է. օրվա իշխանությունների 8 տարվա կառավարման ընթացքում գեթ մեկ բնակարան չի կառուցվել Գյումրիում։

​Մեկ տարի առաջ այս նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը վերաօծեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր զարդերից մեկը՝ Սուրբ «Ամենափրկիչ» եկեղեցին։ Ինչպես «Ամենափրկիչը», այնպես էլ «Սուրբ Նշանը» վերականգնվել են իմ կողմից, ինչպես ասվում է Սուրբ Գրքում, ոչ թե ավելցուկից, այլ՝ վերջինով։ «Ամենափրկիչը» խոնարհված ու վեր հառած հոգևոր այն բացառիկ կոթողներից է, որը վկայում է մեր հոգևոր սխրանքների, քրիստոսադավանության, առաքելական անսասան հավատքի, մնայուն հույսի և անսահման սիրո մասին։

«Մինչև Ամենափրկիչը չվերականգնվի, Գյումրին չի վերականգնվի»՝ իմ արտահայտած միտքն իրականություն է, չնայած այն հանգամանքին, որ, տարիների անտարբերությունից հետո, քաղաքի զարգացման տեմպերը և առկա անելիքները դեռևս շատ են։

​Հենց դրանցով էլ պայմանավորված՝ ես կրկին առաջադրվեցի քաղաքապետի պաշտոնում՝ վերստին ստանալով ձեր և Գյումրու ավագանու ընդդիմադիր ուժերի վստահության քվեն։Այսօր ես ձեզ դիմում եմ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության զնդանից՝ իմ և իմ ընտանիքի նկատմամբ պլանավորված քաղաքական հալածանքի և ծրագրված հետապնդման հետևանքով։

​Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անելու ինձ ներկայացված մեղադրանքը ոչ թե նողկալի է, այլ՝ ծիծաղելի։ Դուք բոլորդ գիտեք ինձ, իմ գործունեությունը, մեր պաշտելի հայրենիքի նկատմամբ իմ անհատակ սերն ու նվիրվածությունը։

​Այսօր Գյումրու «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցի է ոտք դնելու Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Աստվածուրացի տարիներին Հայաստանում երկու եկեղեցու զանգերը չեն լռել՝ Մայր Տաճարինը և «Յոթ Վերքինը» կամ Աստվածածնինը։ Երիցս նզովյալ է նա, ով կեղծ պատարագ կկազմակերպի Տիրամոր յոթ վերքերը խորհրդանշող մեր սուրբ եկեղեցում։

​Ես գիտեմ ‘ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է նրանց վրա, ովքեր անիրավությամբ և անբարշտությամբ ճնշում են ճշմարտությունը։

​«Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին։

​Ուզում եմ հիշեցնել, որ 1918 թվականին, երբ թուրք գեներալ Մեհմեդ Վեհիբ փաշան ցանկացել է քանդել «Յոթ Վերք» եկեղեցին, վախից ուշագնաց է եղել։ Տիրամայրը թուրքին տեսիլքով սպառնացել է կուրացնել։ Ուշքի գալուց, թշնամի ջարդարարը գոռացել է «Մայրամանա», այսինքն՝«Աստվածածին», ինչից հետո թուրք գեներալը խոնարհվել է Աստվածամոր պատկերի առջև՝ իր թիկնազորով պաշտպանելով «Յոթ Վերք» եկեղեցին։

Քաղաքական դիվիդենտների համար Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, թշնամու պատվերով, հալածողին, ուզում եմ հիշեցնել անհուշ բերդում Արշակ թագավորի աքսորի պատմական փաստը։

​Ինձ ու սրբազաններին բանտում հանիրավի պահող, հիշի՛ր՝ Գյումրիից սկսեցիր քո քայլարշավը, բայց «Սուրբ Յոթ Վերքը», իմ կառուցած «Սուրբ Նշանն» ու «Ամենափրկիչը» քո կործանման պատիժն են տալու, իսկ ես ու շատերը կաղոթենք քո անթիվ մեղքերի թողության համար։

​Սիրելի հայրենակիցներ…

Հիշատակի այս օրն ես ձեզ մաղթում եմ տոկունություն, ուժ, ներքին և արտաքին թշնամիներին դիմագրավելու միասնականություն:

Չվախենաք ոչնչից և ոչ մեկից:

Աստված մեզ հետ է, եւ, ուրեմն, ո՞վ կարող է մեզ հետ մենամարտել:

Ձեր քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հաջորդ գրառումը

Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն սպասվում են տեղումներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլի բերանով հաստատագրվեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են. Հայկ Դեմոյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիրախում Ռոբերտ Քոչարյանն է. Բաքվին անհանգստացնու՞մ է նա. Հակոբ Բադալյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի է. Փաշինյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն սպասվում են տեղումներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական