Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոբերտ Ամստերդամի նամակը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին

29/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք դիմել ենք ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ԵՄ հիբրիդային արագ արձագանքման թիմ գործուղելու որոշման համատեքստում։ Վճռորոշ է, որ ցանկացած նման քայլ օգուտ բերի բոլոր կողմերին, այլ ոչ թե միայն գործող իշխանությանը։

Եվրոպական Միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ
Ձերդ Գերազանցություն Կայա Կալլասին

23 մարտի, 2026 թ․

Հայաստանում ԵՄ հիբրիդային արձագանքման և ժողովրդավարական երաշխիքների ներգրավման վերաբերյալ հրատապ հայց

Հարգելի Բարձր ներկայացուցիչ,

Մենք լրացուցիչ գրում ենք ի լրումն 2026 թվականի մարտի 19-ի մեր բաց նամակի՝ ուղղված Եվրոպական խորհրդարանի նախագահին, որի պատճենը կցված է հարմարության համար։ Այդ նամակում շարադրված էին մտահոգություններ Հայաստանում քաղաքական բազմակարծության սահմանափակման վերաբերյալ, ներառյալ՝ կրոնական ազատությանը, դատական անկախությանը վերաբերող խնդիրներին և քրեական գործընթացների այնպիսի կիրառմանը, որոնք վտանգում են ընտրական գործընթացները։

Ի սկզբանե ցանկանում ենք հայտնել մեր գնահատանքը Հայաստանում Եվրոպական միության շարունակական ներգրավվածության վերաբերյալ և նրա հստակ հանձնառությանը՝ սատարել ժողովրդավարական դիմակայունությանը, օրենքի գերակայությանը և ընտրական գործընթացների ամբողջականությանը։ Սրանք արժեքներ են, որոնք հիմնարար նշանակություն ունեն հայ ժողովրդի համար, հատկապես՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում։

Այս առումով մենք նաև ողջունում ենք Եվրոպական միության մտադրությունը՝ Հայաստանում Հիբրիդային արագ արձագանքման թիմ գործուղելու վերաբերյալ։ Մենք լիովին գիտակցում ենք ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության կարևորությունը նոր զարգացող և բարդ սպառնալիքներից, ներառյալ՝ ապատեղեկատվությունից և արտաքին միջամտությունից։ Ինչպես Միությունը հետևողականորեն շեշտել է, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ապահովումն էական է ժողովրդավարական լեգիտիմության համար։

Մենք նաև ցանկանում ենք երախտագիտությամբ մատնանշել Եվրոպական միության ավելի լայն և տևական հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, ներառյալ նրանց, որոնք ամրագրված են Եվրոպական միության մասին պայմանագրի 2-րդ հոդվածում, ինչպես նաև՝ կարևորել գործընկեր երկրներում ազատ և արդար ընտրությունների անցկացման նրա հետևողական աջակցությունը։

Միևնույն ժամանակ, մենք հարգանքով ներկայացնում ենք, որ ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ, որոնք արժանի են ուշադիր և հավասարակշռված ներգրավվածության։

Ինչպես նշված է մեր նախորդ թղթակցության մեջ և արտացոլված է վերջին անկախ զեկույցներում, այդ թվում՝ Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելության (International Observatory of Democracy in Armenia) կողմից արվածում, աճող մտահոգություններ կան ներքին ժողովրդավարական միջավայրի վերաբերյալ։ 2026 թվականի մարտի 12-ի իր հանրային հայտարարության մեջ Դիտորդական առաքելությունը նշել է, որ «Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար վատթարացող միջավայրը լուրջ մտահոգություններ է առաջացնում»՝ կապված արդար և ազատ ընտրությունների համար անհրաժեշտ պայմանների հետ։ Այն հետագայում մատնանշել է որոշակի օրինաչափություններ, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ, միջամտություն դատական անկախությանը, խոսքի ազատության հետ կապված քրեական դրույթների չարաշահում և ՀՀ կառավարության կողմից պետական ինստիտուտների կիրառումն ընդդեմ ենթադրյալ քաղաքական ընդդիմախոսների։ Ինչպես նշված է այդ գնահատականում՝ «Հայաստանի իշխանությունների համար դժվար է պնդել, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար, երբ ընդդիմության առաջնորդը շարունակում է մնալ տնային կալանքի տակ»։

Մեր վստահորդը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և ընդդիմադիր առաջատար գործիչ պարոն Սամվել Կարապետյանը, ներկայումս ենթարկվում է սահմանափակող միջոցների նախընտրական ժամանակահատվածում։ Այս միջոցները մտահոգություն են առաջացնում միջազգային և եվրոպական իրավունքով ստանձնած Հայաստանի պարտավորությունների հետ դրանց համատեղելիության վերաբերյալ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի (որը երաշխավորում է ազատ ընտրությունների իրավունքը), ՄԻԵԿ 10-րդ և 11-րդ հոդվածների (որոնք պաշտպանում են արտահայտվելու և հավաքների ազատությունը), ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ և 25-րդ հոդվածների (որոնք պաշտպանում են քաղաքական մասնակցության և հանրային գործերի իրավունքները՝ առանց անհիմն սահմանափակումների) վերաբերյալ։

Այս բոլոր զարգացումներ միասին վկայում են ոչ թե մեկուսացված խնդիրների, այլ Հայաստանի գործող կառավարության կողմից ժողովրդավարական մասնակցության համակարգային սահմանափակման ավելի լայն ռիսկի մասին, ինչն անդրադառնում է ընդդիմադիր գործիչների, հոգևոր դասի և քաղաքացիական հասարակության դերակատարների վրա։ Մենք չենք խնդրում Եվրոպական միությանը որդեգրել որևէ կողմնակալ դիրքորոշում։ Ընդհակառակը, մենք հարգանքով ներկայացնում ենք, որ այս մտահոգությունները պահանջում են մանրակրկիտ դիտարկում ԵՄ ներգրավվածության նախագծման և իրականացման ընթացքում։

Մեր ներկայացմամբ՝ ԵՄ ներկայիս ներգրավվածությունը հնարավորություն է ընձեռում ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական մանդատը երկու փոխլրացնող և կառուցողական քայլերի միջոցով․

Առաջին՝ մենք առաջարկում ենք քննարկել ԵՄ աջակցությամբ լրացուցիչ, ժամանակավոր և անկախ փաստահավաք մեխանիզմի ստեղծումը, որը կկենտրոնանա հատկապես նախընտրական փուլում Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարական պայմանների վրա։ Նման մեխանիզմը կարող է գնահատել՝ արդյոք ընտրական «խաղադաշտի» վրա ազդու՞մ են իրավական կամ վարչական միջոցները, ներառյալ քաղաքական դերակատարների նկատմամբ մինչդատական սահմանափակումները, հոգևոր դասի և կրոնական հաստատությունների նկատմամբ վերաբերմունքը, ճնշումները դատական անկախության վրա և քաղաքական արտահայտման սահմանափակումները։

Նման մեխանիզմի նպատակը կլինի ոչ թե միջամտել քաղաքական գործընթացներին, այլ՝ ապահովել օբյեկտիվ և իրավականորեն հիմնավորված գնահատական՝ Հայաստանի միջազգային պարտավորությունների (այդ թվում՝ ՄԻԵԿ-ի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակներում) համատեքստում, և ներկայացնել գործնական հանձնարարականներ՝ ուղղված բազմակարծության և հավասար քաղաքական մասնակցության պաշտպանությանը։

Երկրորդ՝ մենք ողջունում ենք Հիբրիդային արագ արձագանքման թիմի տեղակայումը և հարգանքով հուշում ենք, որ դրա արդյունավետությունը կախված կլինի այնպիսի եղանակով գործելու կարողությունից, որը քաղաքականապես չեզոք է, թափանցիկ և հասանելի բոլոր շահագրգիռ կողմերի համար, և հենց այդպիսին էլ ընկալվում է։

Այս առումով կարևոր կլինի, որ Թիմի ներգրավվածությունը դուրս գա պետական հաստատությունների շրջանակից և ներառի ընդդիմության ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակությանը, կրոնական գործիչներին, անկախ լրատվամիջոցներին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին։ Բոլոր կողմերին տեղեկատվություն և մտահոգություններ ներկայացնելուն ուղղված բաց մեխանիզմ ապահովելը էական կլինի դրա աշխատանքի նկատմամբ հանրային վստահություն պահպանելու համար։

Մենք նկատում ենք, որ Եվրոպական միության սեփական հանրային շրջանակն ընդգծում է, որ ընտրությունների պաշտպանությունը պետք է իրականացվի առանց բաց ժողովրդավարական բանավեճին խոչընդոտելու ։ Մենք հարգանքով առաջարկում ենք, որ այս սկզբունքը հստակորեն արտացոլվի Թիմի գործառնական նախագծման մեջ։

Ավելի լայն համատեքստում նաև նշում ենք, որ միջազգային քննարկումներն ավելի ու ավելի են շեշտում ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմների այնպիսի կիրառման կարևորությունը, որը պատահաբար չի վնասի օրինական քաղաքական խոսքի արտահայտմանը։ Օրինակ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դատական հանձնաժողովի աշխատակազմի միջանկյալ զեկույցում (3 փետրվարի, 2026 թ․) նշվել է, որ առցանց բովանդակության մոդերացիայի որոշակի կարգավորող մոտեցումներ պարունակում են այնպիսի ռիսկեր, որոնք կարող են ընկալվել որպես հարթակների միջամտության համար կանխատեսելի հիմքերի (սպասումների) սահմանում։

Հայաստանյան համատեքստում սա վերահաստատում է, որ կարևոր է՝ Հիբրիդային արագ արձագանքման թիմը չընկալվի որպես որևէ մեկ քաղաքական դերակատարի հետ փոխկապակցված, այլ հանդես գա որպես ժողովրդավարական ամբողջականության չեզոք և անկախ պաշտպան։ Սա հատկապես կարևոր է այն հանգամանքներում, երբ ընդդիմության մասնակցությունը կարող է սահմանափակված լինել, այդ թվում՝ մեր վստահորդ պարոն Սամվել Կարապետյանի դեպքում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք ողջունում ենք Ձեր գրասենյակի հետ կառուցողական ներգրավվածության
հնարավորությունը և հարգանքով խնդրում ենք․

  1. Հանդիպում Ձեզ հարմար ամենամոտ ժամկետում իմ, պարոն Կարապետյանի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հիբրիդային արագ արձագանքման թիմի մանդատը և գործառնական շրջանակը։
  2. Պարզաբանում այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն մտադիր ապահովել ներառական ներգրավվածություն բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ։
  3. Դիտարկում ԵՄ աջակցությամբ լրացուցիչ փաստահավաք մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կկենտրոնանա օրենքի գերակայության և ժողովրդավարական պայմանների վրա։
  4. Երաշխիքների նկարագիր, որոնք կապահովեն ԵՄ կողմից աջակցվող նախաձեռնությունների լիարժեք համապատասխանությունը ՄԻԵԿ-ի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին և ԵՄ իրավական սկզբունքներին։

Մենք շարունակում ենք լիովին սատարել Եվրոպական միության դերը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում։ Հենց այն պատճառով, որ ԵՄ-ն ունի սկզբունքային և վստահելի գործընկերոջ համբավ, մենք այս հարցերը բարձրացնում ենք կառուցողական ոգով։

Մենք կողջունենք հնարավորությունը՝ ավելի լավ հասկանալու այս նախաձեռնությունների բնույթն ու շրջանակը նախքան հետագա քայլերի անհրաժեշտությունը դիտարկելը։

Շնորհակալություն այս հարցի նկատմամբ Ձեր ուշադրության համար։ Մենք Ձեր տրամադրության տակ ենք՝ հետագա համագործակցության համար։

Հարգանքով՝
Ռոբերտ Ամստերդամ
Սամվել Կարապետյանի խորհրդական

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայէլեան Հարուածով Սպաննուեցան Երեք Լիբանանցի Լրագրողներ. Սեւակ Յակոբեան

Հաջորդ գրառումը

Ծաղկազարդի տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ Ժողովուրդին Անսակարկելի Պահանջները` Անկախ Թէ Ովքեր Պիտի Ըլլան Նոր Իշխանութիւնները. Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին, որոնք մինչև այսօր մնում են Ադրբեջանում գերության մեջ. Բարոնուհի Քոքս

01/05/2026
Հաջորդ գրառումը

Ծաղկազարդի տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար...

ԿարդալDetails
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026

Մայիսի 1-ի կապակցությամբ Ադրբեջանում օտարերկրյա դիվանագետներն այցելել են բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիների կառուցած «Հաղթանակի զբոսայգի»։ Ադրբեջանական APA-ն հայտնում է....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախից բռնի տեղահանված հայությունը պետք է վերադառնա իր բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան

29/04/2026

2026թ. ապրիլի 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական