Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թուրքիան ու Ադրբեջանն այսօր Նախիջևանում սկսեցին «Անսասան եղբայրություն – 2021» համատեղ զորավարժություններն ու Երասխում արդեն վիրավոր ունենք։
Մյուս կողմից, Թուրքիայում այսօր իբր ՌԴ լրտեսներ է ձերբակալում, որոնք ցանկացել են ահաբեկչական գործողություն իրականացնել, Մարտակերտում դարձյալ այսօր ունենում ենք թշնամու դիպուկահարի կրակոցից սպանված քաղաքացիական զոհ։
Թուրքիայի՝ Կովկաս խցկվելու գինը առայժմ միայն մենք ենք վճարում մեր կյանքով։
ՌԴ-ին Թուրքիայով հավասարակշռողները ու ՀՀ տարածքով ադրբեջանական ինքնաթիռների՝ դեպի Նախիջևան թռիչքներից հրճվողները, իհարկե, կասեն ՌԴ-ն պետք է շատ ԿՈՇՏ արձագանքի։ Հա, պետք է կոշտ արձագանքի։
Իսկ դուք ձեր անելիքների մասին ասելիք ունե՞ք վերջապես, թե՞ ձերը սրան-նրան իր անելիքները հիշեցնելն է մենակ»։