2024 թ-ի սեպտեմբերի 1-ից ռուսաստանյան դպրոցներում «Անվտանգության հիմունքներ եւ հայրենիքի պաշտպանություն» առարկա կներդրվի։ Այս մասին ռուսական «ТАСС» լրատվական գործակալությունն է գրում։
Ըստ ՌԴ լուսավորության նախարարության՝ հանրակրթության ոլորտի պետական քաղաքականության ու կառավարման դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Տիմոֆեեւայի՝ առարկան հատուկ եւ ընտրված մասնագիտական խմբի կողմից է կազմվելու։ Դրա մեջ ներառված են լինելու ոչ միայն հանրակրության ոլորտի մասնագետներն ու մանկավարժները, այլ նաեւ արտակարագ իրավիճակների եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Տիմոֆեեւայի փոխանցմամբ՝ իգական սեռի համար առարկան փոքր-ինչ այլ մեթոդաբանությամբ կգրվի․ աղջիկները, հիմնականում, կսովորեն՝ ինչպես արագ առաջին բուժօգնություն ցույց տալ։
Ս․Վ