Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ մամուլը գրում է

29/04/2021
- Միջազգային, Նորություններ, Տարածաշրջանային, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստորեւ ներկայացնում ենք Ռամկավար ազատական կուսակցության՝ աշխարհի տարբեր անկյուններում լույս տեսնող մամուլի էջերի համառոտ ծաղկաքաղը:

«Ազգ» շաբաթաթերթը (Երևան, Հայաստան) գրում է. «Ամենից ահավորը, սակայն, Թեշքիլաթը մահսուսա հրոսակախումբն էր, որի ծրագիրը դեռեւս 1911 թ.ին Սելանիկում գումարած իրենց գաղտնի ժողովում հղացել էին երիտթուրքերը եւ Բալկանյան պատերազմում կրած պարտությունից հետո, հատկապես 1914 թ.ից սկսյալ, գործի լծեցին հայության դեմ Օսմանյան կայսրության ողջ տարածքում: Այդ հրոսակախումբը բաղկացած էր ավազակներից ու մարդասպաններից, որոնց բաց էին թողել բանտերից եւ որոնց ձեռքով կառավարությունը ամեն տեսակի չեթեների եւ բաշիբոզուկների ներգրավմամբ գլուխ հանեց սեւագույն գործըՙ արեւմտահայության եւ կիլիկեհայության զանգվածային սպանդըՙ Ցեղասպանությունը»: Ավելին՝ այստեղ:

«Պայքար»-ը (Բոստոն, ԱՄՆ) գրում է.«Ներկայ ժամանակներուն, առաջին անգամ որ խնդրոյ առարկայ դարձաւ Սիւնիքի ճակատագիրը` հարիւր տարի առաջ էր: 1921ի Փետրուարեան ապըստամբութենէն ետք երբ Կարմիր Բանակը մուտք գործեց Հայաստան. Պոլշեւիկները Սիւնիքը պիտի զիջէին Ատրպէյճանին: Նոյնիսկ Դրօն, որուն հրամանին ներքեւ կռուած էր Գարեգին Նժդեհը Ղարաքիլիսէի ճակատամարտին հրահանգեց որ Նժդեհ հրաժարի Սիւնիքի պաշտպանութենէն: Սակայն, Նժդեհ յամառեցաւ եւ նոյնիսկ իր իշխանութեան ներքեւ հռչակեց Լեռնահայաստանի հանրապետութիւնը. եւ այդպէս է որ Սիւնիքը մնաց Հայաստանի Հանրապետութեան սահմաններուն մէջ»: Ավելին՝ այստեղ:

«The Armenian Mirror Spectator»-ը (Բոստոն, ԱՄՆ) գրում է. «It was noteworthy that the event was entirely organized by a community Youth United Committee with members from the Tekeyan Cultural Association and Armenian Democratic Liberal Party, the Armenian General Benevolent Union and AGBU Young Professionals, Nor Serount (Social Democratic Hnchagian Party), St. Gregory the Illuminator Cathedral, Sourp Khatch Church, St. Nareg Armenian Catholic Church and the First Armenian Evangelical Church»: Ավելին՝ այստեղ:

«Ապագա»-ն (Մոնրեալ, Կանադա) գրում է. «Այսօր տակաւին կը շարունակուի մշակութային ցեղասպանութիւնը։ Պատմական Հայաստանի եւ Կիլիկիոյ մէջ եկեղեցիներ ու կոթողներ կը ոչնչանան։ Նախիչեւանէն մինչեւ Ղարաբաղ-Արցախ հայկականը կը քանդուի եւ կամ կը վերածուի Ալպանականի։ Տակաւին կը շարունակուի սրբապղծութիւնը հայկական վանքերու եւ եկեղեցիներու՝ Մակարա վանք եւ հայ աւետարանական եկեղեցիի եկեղեցաշէնքը, բռնագրաւուած Կիպրոսի տարածքին»: Ավելին՝ այստեղ:

«Սարդարապատ»-ը (Բուենոս-Այրես, Արգենտինա) գրում է. «Մեր դատը արդար դատ է, որուն համար ժամանակը ազդակ մը չէ: Ան պիտի շարունակէ տրոփել իւրաքանչիւր հայու խիղճին եւ հաւաքական յիշողութեան մէջ այնքան ատեն, որ ոճրագործը չընդունիր իր արարքը եւ չի փոխհատուցեր պատճառած նիւթական, բարոյական եւ հոգեբանական կորուստին համար: Մենք կը հաւատանք, որ ճշմարտութիւնը չի մեռնիր, որքան որ փորձուի զայն ծածկել կամ մոռացութեան մատնել: Թող, որ մօտիկն ու հեռաւորը լաւ հասկնան, թէ մեր դատը անժամանցելի է»: Ավելին՝ այստեղ:

«Զարթօնք»-ը (Բեյրութ, Լիբանան) գրում է. «Շաբաթ, Ապրիլ 24, 2021-ին, Մոնթեպելլոյի Նահատակաց Յուշարձանին առջեւ տեղի ունեցաւ բարեխօսական կարգ՝  ի յարգանս Հայոց Ցեղասպանութեան զոհ գացած մէկուկէս միլիոն նահատակներու յիշատակին, մասնակցութեամբ յարանուանութեանց հոգեւոր առաջնորդներու եւ հայրերու, համայնքի գլխաւոր կազմակերպութիւններու ներկայացուցիչներու, քաղաքական դէմքերու  եւ հիւրերու: Միջոցառումը կազմակերպած էր Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման Լոս Անճելըսի Միացեալ մարմինը»: Ավելին՝ այստեղ:

Քաղեց՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունեցիներին չկալանավորած դատավորները հայտնվել են իշխանության սև ցուցակում․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը. Եղիշե Չարենց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի ղեկավարը

01/07/2025
Նորություններ

Չենք կարծում, որ ռուս կատարողների, ինչպիսին է Բաստան, համերգային ծրագրերը աղքատացնում են մեր երկրի մշակութային լանդշաֆտը. Հաջիզադեն՝ Շվիդկոյին

01/07/2025
Նորություններ

Շատ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը. Ալեն Սիմոնյան

01/07/2025
Նորություններ

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազը կդիմի Աժ-ին

01/07/2025
Հաջորդ գրառումը

Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը. Եղիշե Չարենց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի ղեկավարը

01/07/2025

Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շահին Շիխլինսկին և նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին, ձերբակալվել են. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԿարդալDetails

Չենք կարծում, որ ռուս կատարողների, ինչպիսին է Բաստան, համերգային ծրագրերը աղքատացնում են մեր երկրի մշակութային լանդշաֆտը. Հաջիզադեն՝ Շվիդկոյին

01/07/2025

Շատ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը. Ալեն Սիմոնյան

01/07/2025

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազը կդիմի Աժ-ին

01/07/2025

Տեսանյութ. Բաքվում ձարբակալվել են ՌԴ քաղաքացիներ, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութեր բերելու և շրջանառելու մեջ

01/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական