Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, որն ուղեկցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել նախագահի հետ ուղղաթիռի վթարի մասին։
Այս մասին հայտնել է Irna-ն։
«Մենք գտնվում ենք Վարզգան քաղաքի Սոնգուն պղնձի հանքի մոտ, ուղղաթիռի GPS-ը ցույց է տալիս, որ նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Այժմ թանձր մառախուղ է, տեսանելիությունը մոտ 5-6 մետր է, այս տարածքով մեքենա վարելը չափազանց դժվար է, և միայն մի քանի մեքենաներ կարող են հասնել դեպքի վայր, ինչը բարդացնում է իրավիճակը», – ասել է թղթակիցը IRIB պետական հեռուստաալիքի եթերում:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ ինքը մեքենայով է վերադարձել։
«Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա, իսկ նախագահին ուղեկցում էր 3 ուղղաթիռ։ Երկու ուղղաթիռ վերադարձավ, նախագահը պետք է գնար Թավրիզի նավթավերամշակման գործարանում նախագծ բացմանը»,- հավելել է նա։
Ինչպես հայտնի է, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Մինչ այս պահը հայտնի չէ ուղղաթիռում գտնված նախագահի, արտգործնախարարի և ադրբեջանցի պաշտոնյայի ճակատագիրը։
Փրկարարները պարզել են ուղղաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը։ Այն գտնվում է Օզի գյուղի տարածքի Արսբարանի անտառներում։ Նշվում է, որ տվյալ հատվածը դժվարամատչելի է։ Ըստ «Irna»-ի, սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմ, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ են ուղարկվել դեպքի վայր:
Infoport