Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Իրանի նախագահի ուղղաթիռը դեռ չի հայտնաբերվել

Մի շարք իրանական ու միջազգային մեդիաների փոխանցմամբ` Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռը անբարենպաստ եղանակի պատճառով վթարային վայրէջք է կատարել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո:

Էբրահիմ Ռայիսիի հետ ուղղաթիռում են եղել նաև արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին, նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ ալ-Հաշեմը, հայտնում է «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը։

Իրանի նախագահին և արտգործնախարարին իրանա-ադրբեջանական սահմանից տեղափոխող ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

 ԻՌՆԱ-ի համաձայն վթարի վայր են մեկնել 20 փրկարար ջոկատներ և ԱԹՍ-ներ, սակայն դեպքը տեղի է ունեցել անանցանելի վայրում և եղանակային պամանները` խիստ մառախուղը, ցածր տեսանելիությունը, չեն նպաստում աշխատանքներին: