Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռազմական նշանակության օբյեկտի՝ Մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել «ռելսը շպալից չտարբերող» տնտեսագետ-բուսաբանը

06/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նոր տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Սահակ Վարդանյանը ծնվել է 1981թ. մայիսին, Երևանում: 1987-1997թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։ 1997-2002թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում։

2002-2005թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտության և կառավարում» մասնագիտությամբ։

2005թ.-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2002-2009թթ․աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ, այնուհետ անալիտիկ բաժնի պետ։

2009-2013թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։

2013-2017թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես գործառնական տնօրեն։

2018- 2021թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։

2021-2022թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն։

168.am-ի տեղեկություններով՝ Սահակ Վարդանյանի նշանակումը Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ-ի պաշտոնում շոկի է մատնել աշխատակիցներին:

«Նախկինում բոլոր տնօրենները եղել են Մետրոյի աշխատակիցներ: Մետրոն ռազմական նշանակության օբյեկտ է. ինչպե՞ս կարելի է դիլետանտի նշանակել այդ պաշտոնում, և այն էլ այն դեպքում, երբ հիմա բուհ-երը Մետրոյի մասնագետներ չեն պատրաստում. դրանք պատրաստվում են տեղում՝ Մետրոյում աշխատելով, սովորելով ու փորձ կուտակելով: Այս մարդը Մետրոյի հետ կապ ունի այնքանով, որ ուղևոր է եղել: Շպալը ռելսից չտարբերող մարդն ինչպե՞ս կարող է աշխատել Մետրոյի տնօրեն»,- ասաց մեր աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝ Մետրոպոլիտենում ոչ ոք տեղյակ չի եղել ոչ նախկին տնօրենի ազատման, ոչ էլ նորի նշանակման նպատակի մասին:

«Հունիսի 2-ին ասացին՝ քաղաքապետը գալու է Մետրո: Եկավ, բերեց ներկայացրեց, ասաց՝ Ձեր նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է»,- ասացին մեզ:

Մետրոն, ինչպես հայտնի է, ռազմական ու ռազմավարական նշանակության կառույց է, և պատահական չէ, որ դրա պահպանությունն իրականացնում է ոստիկանությունը: Ու հիմա անհասկանալի է, թե հերթական ոչ կոմպետենտ կադրը պետական կառավարման համակարգում, մասնավորապես, Մետրոյի նման կառույցում ինչպե՞ս պետք է կազմակերպի աշխատանքներն ու լուծի խնդիրներն արտակարգ իրավիճակների, այդ թվում նաև՝ հնարավոր պատերազմի ժամանակ:

Ի դեպ, մամուլը գրում է, որ Սահակ Վարդանյանը դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական մտերիմն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 7-ից

Հաջորդ գրառումը

Վարդենիսում բացուեց Ռամկավար Ազատական Կուսակցութեան «Վարդենիս» ակումբի գրասենեակը. «Զարթօնք»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Հաջորդ գրառումը

Վարդենիսում բացուեց Ռամկավար Ազատական Կուսակցութեան «Վարդենիս» ակումբի գրասենեակը. «Զարթօնք»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական