ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Պատվո նշան» շքանշանով է պարգևատրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Աիմանի Կադիրովային, որը Ռուսաստանի Դաշնության հերոս Ախմաթ Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի ղեկավարն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Չեչնիայի ղեկավարի մորը շքանշան հանձնելու շարժառիթը նրա ակտիվ սոցիալական աշխատանքն է։
Աիմանի Կադիրովան հանրապետությունում ղեկավարում է հիմնադրամ, որը կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է ուղարկում Ռուսաստանի նոր մարզերի բնակիչներին։ Չեչնիայի ղեկավարի մայրն արդեն ունի տասը պարգև, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների Բարեկամության շքանշան։