Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կոռնիձորում բեռնատարների սառնարաններն աշխատում են, որ դեղորայքը, կաթի փոշին չփչանան

8-րդ օրն է՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար:

Կայքի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Սյունիքում, որտեղ արդեն սննդամթերքի և դեղորայքի փչանալու ռիսկ կա, վարորդներն օրվա ընթացքում գործի են գցում շարժիչները, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովեն սառնարաններում: