Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուտինը մոբիլիզացիոն ռեզերվում 5 տարով բարձրացրել է տարիքային շեմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել պահեստազորի զինվորական աստիճան ունեցող մի շարք քաղաքացիների տարիքային շեմը 5 տարով բարձրացնելու մասին։

Նաև մոբիլիզացիոն ռեզերվում քաղաքացիների առավելագույն տարիքը բարձրացվում է 5 տարով՝ մինչև 65 տարեկան ավագ սպաների համար (նախկինում 60 էր), ավելի երիտասարդների համար՝ մինչև 60 տարեկան (նախկինում 55 էր):