Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մոսկվայում անօդաչուն հարվածել է ոչ բնակելի շենքերին. Մոսկվայի թիրախների վրա հարձակվելու փորձը ձախողվել է. Սոբյանին

Մոսկվայում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով փշրվել են մի քանի շենքի ապակիներ. հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

«Կոմսոմոլսկի պողոտայում անօդաչու թռչող սարքի հարվածի պայթյունից մի քանի ապակի է կոտրվել: Մենք կօգնենք բնակիչներին հնարավորինս արագ վերացնել բոլոր հետեւանքները»,- ասվում է հրապարակման մեջ։

Այսօր առավոտյան քաղաքապետն ասաց, որ ժամը 04:00-ի սահմաններում անօդաչու սարքերը խոցել են մայրաքաղաքի երկու ոչ բնակելի շենքեր։ Լուրջ վնասներ չկան, ոչ ոք չի տուժել. հաղորդում է «Ռիա նովոստին»։

Ավելի ուշ ՌԴ Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ զինվորականները ձախողել են Կիևի ռեժիմի կողմից Մոսկվայի թիրախների վրա հարձակվելու փորձը։ Անօդաչու սարքերը ոչնչացվել են։

Կոմսոմոլսկի և Լիխաչևի պողոտաներում մի քանի ժամով արգելափակվել է երթևեկությունը։

Սա անօդաչու սարքերով Մոսկվայի վրա հարձակվելու՝ Կիևի առաջին փորձը չէ։ Հուլիսի 4-ին մայրաքաղաքի շրջանում հինգ անօդաչու թռչող սարք են խոցել՝ երկուսը Վալուևո գյուղի մոտ (ընկել է բաց դաշտում),  մեկը՝ Կուբինկայի մոտ, ևս երկուսը՝ Նոր Մոսկվայում։