ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգեւատրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։
Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, հաղորդում է Lenta.ru-ն։
Փաստաթղթում ասվում է, որ Զաքարյանը շքանշանով պարգևատրվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, խաղաղության ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթները մերձեցնելու ու փոխադարձ հարստացման գործում ներդրած ավանդի համար։