Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում չորս հազար մարդ զոհվել է, ավելի քան ութ հազար մարդ՝ վիրավորվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մարտերի արդյունքում զոհերի թիվը, ներառյալ խաղաղ բնակչության թիվը, գերազանցել է չորս հազարը, և վիրավորվել է ավելի քան ութ հազար մարդ», ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել տարածաշրջանը: