ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչները գիշերել են դրսում՝ խարույկի մոտ։ Նրանք գնալու տեղ չունեն, ապաստան չունեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ժամանակավորապես բնակվող 22 քքաղաքացու բերման է ենթարկել։
Շենքում ժամանակավորապես ապաստանել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած, թշնամուն հանձնված տարածքներից վտարված մարդիկ, որոնց պետությունը բնակարան չի տրամադրել։
Բնակիչերը՝ 120-ից ավելի ընտանիք, իրենք են իրենց ուժերով կարգի բերել չշահագործվող շինությունը, վերանորոգումներ կատարել, հարմարեցրել իրենց կենցաղին։
Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ՝ օտարվել է ՊՆ 70-ից ավելի անշարժ գույք։ Դրանց թվում էր ՊԵԿ-ի հաշվեկշռին փոխանցված նախարարության նախկին շենքը։
ՊԵԿ-ը դիմել է ոստիկանություն՝ տարածքն «ապօրինի ներխուժողներից» ազատելու պահանջով