Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պինդ կացեք, չխեղճանաք. Հովհաննես Ավետիսյան

Բագրատ սրբազանին ձերբակալելուց մի քանի օր անց իմ էջի պատին տեղարդեցի նրա և երեխաներիս նկարը: Այդ նկարը արել էի դրանից ամիսներ առաջ, իմ տանը, և սա շատ անձնական նկար է: Չլիներ նրա ձերբակալությունը ոչ էլ հրապարակելու էի:

Սակայն դա տեղադրեցի ի նշան նրան աջակցության և ի նշան նրա, որ որպես իրեն մտերիմ դարձած մարդ հավաստիացնում եմ բոլորիդ՝ ինձ հետևողներին, ուղեղ ունեցող քիչմ մտածողներիդ, որ կեղծ են նրան ուղղված մեղադրանքները:

Սակայն, ավաղ, էլի շատ եղան իմ ցանցում մարդիկ, որոնք հավատացել էին ռեժիմի կեղծիքներին՝ անտեսելով #nիkոլ-ի ռեցիդիվիստ ստախոս լինելը, և արդեն իսկ գործած բազմաթիվ ապօրինությունները:

Հավատացել էին, ոչ միայն բարձրաձայն հիասթափություն արտահայտելով, այլ նաև լուռ սպասելով, իրենց մեջ կասկած աճեցնելով:

Ինչ ասեմ, քննադատական մտածողության լուրջ դեֆիցիտ կա, շատ ավելին, քան ես երբեմնի կարծում էի:

Հիշեցնեմ միայն, ձեր հավատով առ այս իշխանություն՝ համագործակցում եք #nիkոլ-ի հետ, դառնում հանցակից հայ ժողովրդի դեմ երեկ, այսօր և վաղը նրա գործած ապօրինությունների:

Պինդ կացեք, չխեղճանաք:

Հովհաննես Ավետիսյան, պետական կառավարման փորձագետ